Ռոբոտներ արտադրող ռուսաստանյան Promobot ընկերությունը մշակել է տերմինալներ, որոնք կօգնեն կորոնավիրուսի կանխարգելմանը․ սարքերը նախատեսված են մարդկանց ջերմությունը հեռավորության վրա չափելու համար։ Ինչպես հաղորդում է Rusbase կայքը, Promobot Thermocontrol անվանումը ստացած տերմինալները չափում են մարդու ջերմությունը մինչեւ 0,2 աստիճան ճշգրտությամբ։ Սարքերն աշխատում են առանց օպերատորի, պահպանում են տվյալները չափումների վերաբերյալ եւ զգուշացնում են անվտանգության ծառայությանը բարձր ջերմությամբ այցելուների մասին։ Չափումն իրականացվում է 5 վայրկյանների ընթացքում։ Ամբողջ գործընթացի համար մեկ մարդուն անհրաժեշտ կլինի 10-25 վայրկյան։Տերմինալները հագեցած են հեռահար ջերմաչափով եւ էկրանով։ Բազային տարբերակում էկրանի վրա հայտնվում են ծանուցումները եւ ջերմաչափման արդյունքները։ Առաջադեմ տարբերակում աշխատում է դեմքի ճանաչման համակարգը։ Այն կարելի է ինտեգրել ընկերության անվտանգության համակարգերի հետ եւ սահմանափակել բարձր ջերմությամբ մարդկանց մուտքը շենք։ 01.07.2019 | 09:36 Մարդանման ռոբոտն աշխատանքի է անցել բանկում Promobot ընկերությունը ներկայացրել է նաեւ ախտորոշիչ ռոբոտին՝ հեռահար ջերմաչափով։ Ռոբոտը կարող է կորոնավիրուսի առաջնային ախտանիշների առկայության մասին հարցում անցկացնել եւ չափել ջերմությունը։ Ընկերությունը բանակցություններ է վարում արդյունաբերական ձեռնարկություններում, օդանավակայաններում, առեւտրի ու բիզնես կենտրոններում տերմինալների եւ ռոբոտների ներդրման շուրջ։ Promobot-ի լուծումները կարող են կիրառվել նաեւ դպրոցներում, հիվանդանոցներում, հյուրանոցներում եւ այլ մարդաշատ վայրերում։ 12.08.2019 | 12:46 Ռուսաստանյան ռոբոտները կաշխատեն Օմանի բանկերից մեկում Banks.am-ն արդեն առիթ ունեցել է անդրադառնալու Promobot ընկերության գործունեությանը։ Մասնավոպես, պատմել էինք, որ ռուսաստանյան բանկերից մեկը վարձակալել է Promobot-ի արտադրած ռոբոտի, որը բազմաֆունկցիոնալ բանկային գրասենյակում կաշխատի որպես խորհրդատու։ Հաղորդել էինք նաեւ, որ ռոբոտները կաշխատեն Օմանի բանկերից մեկում։Promobot ընկերությունը հիմնադրվել է 2015թ. Պերմում, այսօր այն ինքնավար սերվիսային ռոբոտների խոշորագույն արտադրողն է Ռուսաստանում, Հյուսիսային եւ Արեւելյան Եվրոպայում: Tweet Դիտում՝ 5077