Ռուսաստանյան ռոբոտները կաշխատեն Օմանի բանկերից մեկում
12.08.2019 | 12:46 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /

Լուսանկարը՝ https://promo-bot.ai/

Ինչպես նշում է Banki.ru-ն, բանկային բաժանմունքները խորհրդատու ռոբոտներով համալրելու փորձնական նախագծի մասին պայմանագիրը կնքվել է Օմանի Ազգային բանկի հետ:
Նախագիծն իրականացվում է երկրի թվայնացման ծրագրի շրջանակում: Ռուսաստանյան ռոբոտները խորհուրդներ կտան հաճախորդներին, կպատմեն բանկի ծառայությունների մասին, կպատասխանեն հարցերի, կօգնեն լրացնել փաստաթղթեր՝ բանկի անձնակազմին ազատելով գործառույթների մի մասից:
Նախագիծը բաժանված է մի քանի փուլի: Առաջին փուլում ռոբոտը սկսում է իրագործել խորհրդատուի պարտականությունները արդեն 2019թ. օգոստոսին: Երեք ամիս հետո բանկի ղեկավարությունը գնահատում է պրոդուկտի արդյունավետությունը եւ որոշում է կայացնում ծրագրի ընդլայնման մասին: Երկրորդ փուլում ռոբոտները սկսում են աշխատել բանկի բոլոր հիմնական բաժանմունքներում. խոսքը 40 միավոր տեխնիկայի մասին է: Պայմանագրի արժեքը կգերազանցի $1 մլն-ը:
«Promobot ռոբոտները կարող են շփվել մի քանի լեզվով՝ դա շատ կարեւոր է Օմանի համար: Մեր բանկում ռոբոտը պետք է խոսա անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն եւ, գլխավորը՝ արաբերեն: Ռուսաստանյան ռոբոտը միակ ռոբոտ խորհրդատուն է, որը տիրապետում է արաբերենին»,- ընդգծել են բանկում:
Promobot ընկերությունում հիշեցրել են, որ ռուսաստանյան ռոբոտներ արդեն աշխատում են Արաբական թերակղզում. Քուվեյթի հիվանդանոցներում, Սաուդյան Արաբիայի դպրոցներում, աշխարհի ամենամեծ առեւտրի կենտրոնում՝ «Դուբայ Մոլում»:
Promobot ընկերությունը հիմնադրվել է 2015թ. Պերմում, այսօր այն ինքնավար սերվիսային ռոբոտների խոշորագույն արտադրողն է Ռուսաստանում, Հյուսիսային եւ Արեւելյան Եվրոպայում: Promobot ռոբոտներին կարելի է հանդիպել Մոսկվայի մետրոյում, Ռուսաստանի ժամանակակից պատմության թանգարանում, IKEA խանութներում:
«Ֆինտեխ» բաժնի գործընկեր`

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: