Մարդանման ռոբոտն աշխատանքի է անցել բանկում

01.07.2019 | 09:36 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /
#Գեոբանկ #ռոբոտ
Ռուսաստանյան Գեոբանկը վարձակալել է մարդանման ռոբոտի, որը բազմաֆունկցիոնալ բանկային գրասենյակում կաշխատի որպես խորհրդատու։

Ինչպես հայտնում է Banki.ru-ն, ռոբոտը կարող է միանգամից մի քանի աշխատակցի գործառույթ կատարել եւ լուծել լրացուցիչ խնդիրներ։

«Ռոբոտը կտեղակայվի բանկի բաժանմունքի կողքին եւ նոր հաճախորդներ կներգրավի. կպատմի բանկի ծառայությունների մասին, կպատասխանի հարցերին, անգամ կլուսանկարի այցելուներին եւ կտպի լուսանկարները։ Նման աշխատակցի առավելություններից է մարդկային գործոնի բացակայությունը. ռոբոտը չի հոգնում, չի հիվանդանում եւ չի գնում արձակուրդ, նա միշտ լավ տրամադրություն ունի»,- ասված է բանկի հաղորդագրությունում։

Ռոբոտն արտադրվել է Promobot ռուսաստանյան ընկերության կողմից։

«Բանկային աշխատակիցն այն առաջին մասնագիտություններից է, որին լիովին կփոխարինի ռոբոտը։ Նման բան արդեն տեղի է ունեցել, երբ հայտնվեցին հաշվիչ դրամարկղային մեքենաները, բանկոմատները, այնուհետեւ՝ մոբայլ հավելվածները։ Ամեն մի փուլում մեքենան ստանձնում է աշխատակցի գործառույթների մի մասը, եւ մենք եւս մեկ քայլ ենք անում այդ ուղղությամբ»,- ասել է Promobot ընկերության զարգացման գծով տնօրեն Օլեգ Կիվոկուրցեւը։

Պրոմոբոտներն աշխատում են աշխարհի 34 երկրում՝ ադմինիստրատորի, խորհրդատուի, զբոսավարի, կոնսիերժի դերում՝ փոխարինելով կամ լրացնելով «կենդանի» աշխատակիցներին։  

«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` 
Դիտում՝ 19121
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW