VisionLabs. Ձեզ կնույնականացնեն անգամ դիմակով

12.03.2020 | 16:12 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /
#Սբերբանկ #VisionLabs #կորոնավիրուս
Սբերբանկը եւ նրա էկոհամակարգի կազմի մեջ մտնող VisionLabs ընկերությունը, որը հանդիսանում է համակարգչային տեսողության համակարգերի ստեղծման եւ մեքենայական ուսուցման ոլորտում համաշխարհային առաջնորդներից մեկը, վերլուծել են՝ կարող են արդյոք բժշկական դիմակներն ազդել անվտանգության եւ դեմքի ճանաչման վրա, հատկապես մեծ քաղաքներում:

Ինչպես նշվում է Սբերբանկի մամուլի հաղորդագրության մեջ, կորոնավիրուսի սպառնալիքից ելնելով՝ «դիմակավոր մարդկանց» թիվն աճել է: Արդյոք չի՞ խոչընդոտի սա կենսաչափական համակարգերին նույնականացնել մարդկանց, եթե դեմքի մի մասը փակ լինի:

«Մեր պրոդուկտները կարող են ճանաչել դեմքն անգամ բժշկական դիմակի օգտագործման դեպքում: Մենք VisionLabs-ում ներդրել ենք այդ գործառույթը մեր պրոդուկտում դեռեւս 2018թ. եւ իրագործել ենք 20-ից ավելի նախագծեր Հարավարեւելյան Ասիայում եւ Ճապոնիայում, որտեղ դիմակը մարդու դեմքի վրա առօրյա կյանքի նորմ է:

Բնականաբար, բժշկական դիմակը դժվարացնում է մարդու ճանաչման խնդիրը, բայց մենք սովորել ենք բարձր ճշգրտությամբ նույնականացնել դեմքերը դնովի բեղերով կամ մորուքով, ակնոցով, գլխարկով, շարֆով, բժշկական դիմակով կամ այլ աքսեսուարներով: Ճանաչման գործընթացում մեր ալգորիթմները հաշվի են առնում դեմքի նշանների մեծ քանակություն: Դեմքի մասնակի փակումը կանդրադառնա դրանցից որոշների վրա, սակայն ալգորիթմը կշարունակի կայուն աշխատել մնացած տեսանելի նշաններով»,- ասել է  VisionLabs ընկերության հիմնադիր եւ վարչության նախագահ Ալեքսանդր Խանինը:

Սբերբանկի էկոհամակարգի մեջ մտնող «Ռամբլեր» պորտալը ս.թ. մարտի 5-10-ը հարցում է անցկացրել բժշկական դիմակների նկատմամբ ռուսաստանցիների վերաբերմունքի մասին: Հարցվածներից միայն 3%-ն է նշել, որ անընդհատ օգտվում է այդ միջոցից վարակներից կանխարգելման համար, 9%-ը նշել է, որ դա երբեմն է անում կամ հիվանդության ժամանակ, իսկ 88%-ն ընդհանրապես չի օգտվում դիմակներից:

«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` 
Դիտում՝ 19581
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW