Սբերբանկի «դուստրը» տան պայմաններում կորոնավիրուսի թեստավորում կանցկացնի

18.04.2020 | 12:24 Գլխավոր էջ / Նորություններ /
#Սբերբանկ #DocDoc #կորոնավիրուս
Սբերբանկի էկոհամակարգը Մոսկվայի բնակիչներին հնարավորություն է տալիս COVID-19-ի հետազոտություն անցնել։

Ինչպես հաղորդում է Սբերբանկի մամուլի կենտրոնը, թեստավորումն ուղղված է ինչպես ախտանշաններով, այնպես էլ առանց ախտանշանների հիվանդության ընթացքի բացահայտմանը եւ հնարավորություն է տալիս տան պայմաններում անցկացնել զանգվածային ինքնաթեստավորում։

«Հաշվի առնելով, որ շատ մարդիկ գտնվում են ինքնամեկուսացման մեջ, ծառայությունը մատուցվում է անվտանգ եւ կատարվում է տան պայմաններում։ Ծառայության մատակարար է հանդիսանում Սբերբանկի DocDoc դուստր ընկերությունը»,-նշված է հաղորդագրությամ մեջ։

Յուրաքանչյուր ցանկացող կարող է հայտ ձեւակերպել եւ առցանց վճարել թեստի դիմաց DocDoc.ru կայքում, անհպում միջոցով ստանալ կենսանյութի վերցման համար անհրաժեշտ հավաքածուն եւ ուղեկցող փաստաթղթերը, իսկ արդյունքները կուղարկվեն էլեկտրոնային հասցեին։

Ծառայության արժեքն է 1900 ռուբլի, ինչը զգալիորեն էժան է ուրիշ ընկերությունների կողմից գովազդվող նմանատիպ ծառայություններից, որոնց նվազագույն արժեքը կազմում է 3900 ռուբլի։ Սբերբանկը հույս է հայտնում, որ այդ ընկերությունները կիջեցնեն իրենց գները։
Դիտում՝ 4498
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW