Փաշինյանը խոսել է ԵԱՏՄ-ում գազի միասնական շուկայի անհրաժեշտության մասին

19.05.2020 | 14:19 Գլխավոր էջ / Նորություններ /
#Նիկոլ Փաշինյան #ԵԱՏՄ #գազի գին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակում գազի միասնական շուկայի ստեղծումն անհրաժեշտություն է:

«Համաշխարհային տնտեսական մարտահրավերների պայմաններում, որոնց առջեւ այսօր բոլորս ենք կանգնած, Հայաստանի համար հատկապես սուր է գազի ընդհանուր շուկայի հնարավորինս շուտ ձեւավորման անհրաժեշտությունը»,- Եվրասիական Բարձրագույն տնտեսական խորհրդի տեսակոնֆերանսի ժամանակ նշել է վարչապետը:


Նրա խոսքով՝ էներգակիրների միասնական շուկան, որի գործունեությունը չպետք է խտրական լինի, պետք է դառնա ինտեգրման հիմքը:

«Առանց դրա անհնար է ինտեգրացիոն գործընթացներում որակական առաջընթացը, միության բոլոր անդամների համար տնտեսական գործունեության հավասար պայմանների ապահովումը»,- ասել է վարչապետը՝ հիշեցնելով, որ «Մինչեւ 2025թ. եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղությունները» պետք է ամրագրեն ԵԱՏՄ ընդհանուր գազի շուկայում սակագների սահմանման միասնական սկզբունքը:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ միությունը պետք է քայլ առ քայլ ձգտի հասնել այդ նպատակին:

Կառավարության ղեկավարը հավելել է, որ ՀՀ Կենտրոնական բանկի օպերատիվ միջամտության արդյունքում ֆինանսական շուկայում լուրջ տատանումներ չեն եղել, ապահովվել է ազգային տարադրամի կայունությունը։
Դիտում՝ 1470

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW