Սաուդյան Արաբիան ամերիկյան առաջատար բանկերում մասնաբաժիններ է գնել

18.05.2020 | 12:16 Գլխավոր էջ / Նորություններ /
#Սաուդյան Արաբիա #Public Investment Fund #բանկեր
Սաուդյան Արաբիայի Public Investment Fund (PIF) սուվերեն ֆոնդը ձեռք է բերել առաջատար ամերիկյան բանկերի եւ ընկերությունների մինորիտար մասնաբաժինները՝ օգտվելով նավթի գների անկման եւ համավարակի պայմաններում դրանց բաժնետոմսերի գնանշման անկումից։

Այս մասին հաղորդում է ամերիկյան CNBC հեռուստաալիքը՝ վկայակոչելով ԱՄՆ արժեթղթերի եւ բորսաների հանձնաժողովը։

Մասնավորապես, PIF-ը տեղյակ է պահել հանձնաժողովին, որ գնել է Citigroup-ի $522 մլն-ի եւ Bank of America-ի $487,6 մլն-ի բաժնետոմսերը։

Բացի այդ, ֆոնդը $713,7 մլն-ի մասնաբաժին է ձեռք բերել Boeing-ում եւ $495,8 մլն-ի՝ Disney-ում։

Տեղեկացվում է նաեւ, որ PIF-ը ձեռք է բերել Facebook-ի $522 մլն-ի բաժնետոմսերը, ինչպես նաեւ հայտնի ներդրող Ուորեն Բաֆեթի Berkshire Hathaway ընկերության բաժնետոմսերի փոքր փաթեթը։


Banks.amհիշեցնում է, որ Ուորեն Բաֆեթի գլխավորած Berkshire Hathaway հոլդինգային ընկերությունն այս տարվա առաջին եռամսյակում կորոնավիրուսի տարածման պատճառով շուրջ $50 մլրդ-ի վնաս է կրել, ինչը լեգենդար ընկերության ողջ պատմության ընթացքում ամենամեծ կորուստն է դարձել։
Դիտում՝ 2994
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW