Սաուդական Public Investment Fund (PIF) սուվերեն ֆոնդը կտնօրինի $2 տրլն-ի ակտիվներ եւ թագավորության կողմից կօգտագործվի տնտեսության ոչ հումքային ճյուղերում ներդրումների համար: Այս մասին Bloomberg-ին հայտնել է Սալման թագավորի որդի Մոհամեդ բին Սալմանը:Ներկայում PIF-ի ակտիվները կազմում են $5,3 մլրդ: «Անկասկած, PIF-ը կլինի աշխարհի ամենամեծ սուվերեն ֆոնդը»,- կարծում է արքայազն Մոհամեդը, որը սաուդական գահի երկրորդ թագաժառանգն է:Նա ղեկավարում է Էկոնոմիկայի եւ զարգացման գործերի խորհուրդը, որն էլ վերահսկում է PIF-ի գործունեությունը: Ներկայում, սաուդյան արքայազնի խոսքով, PIF-ն արդեն Սաուդյան Արաբիայի ազգային առեւտրային բանկի բաժնետերերից է, ինչպես նաեւ մասնաբաժին ունի Saudi Arabia Basic Industries Corporation (SABIC) ընկերությունում, որը էթիլենգլիկոլի երկրորդ խոշոր արտադրողն է աշխարհում: Արքայազն Մոհամեդը պարզաբանել է, որ PIF-ի ակտիվները կաճեն այն բանից հետո, երբ սաուդական պետական Saudi Aramco նավթային ընկերությունը բաժնետոմսերի առաջնային հանրային տեղաբաշխում (IPO) իրականացնի: IPO-ն ծրագրվում է իրականացնել 2018թ. ոչ ուշ, եւ պետությունը նախատեսում է վաճառել ընկերության շուրջ 5%-ը: Bloomberg-ը նշում է, որ եթե նավթի գինը կազմի անգամ $10՝ մեկ բարելի դիմաց, ապա ընկերության շուկայական արժեքը կկազմի $2,5 տրլն: Tweet Դիտում՝ 10083