Բաֆեթը շուրջ $50 մլրդ-ի վնաս է կրել

03.05.2020 | 12:01 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ուորեն Բաֆեթ #կորոնավիրուս
Հայտնի ներդրող Ուորեն Բաֆեթի գլխավորած Berkshire Hathaway հոլդինգային ընկերությունն այս տարվա առաջին եռամսյակում կորոնավիրուսի տարածման պատճառով շուրջ $50 մլրդ-ի վնաս է կրել, ինչը լեգենդար ընկերության ողջ պատմության ընթացքում ամենամեծ կորուստն է դարձել։

«Քանի որ COVID-19-ի տարածումը զսպող ջանքերն արագացան մարտի երկրորդ կեսին եւ շարունակվեցին ապրիլ ամսվա ընթացքում, մեր ձեռնարկությունների մեծ մասը տուժեց, ընդ որում այսօրվա դրությամբ հետեւանքները տատանվում են համեմատաբար ոչ զգալիից մինչեւ լուրջ։ Ընկերության հիմնական ոլորտները, ինչպիսիք են՝ երկաթուղին, կոմունալ ծառայությունները, էներգետիկան եւ ապահովագրությունը, զգալիորեն դանդաղել են ապրիլ ամսին»,- ընկերության հաղորդագրությունն է մեջբերում СNN-ը։

Նշվում է նաեւ, որ մանրածախ առեւտրի եւ որոշ արտադրական եւ ծառայություններ մատուցող ձեռնարկությունները լուրջ ազդեցության են ենթարկվում վերջիններիս փակման պատճառվ։

Սպառողների վարքագծի զանգվածային փոփոխության արդյունքում Berkshire Hathaway-ը հայտարարել է, որ իր դուստր ընկերությունները ստիպված են եղել ազատել աշխատակիցներին, կրճատել ժամավճարներն ու կապիտալ ծախսերը։

«Չնայած մենք կարծում ենք, որ այս միջոցները ժամանակավոր բնույթ են կրում, այնուամենայնիվ մենք չենք կարող կանխատեսել՝ երբ կվերականգնվի գործարար ակտիվությունը մեր բազմաթիվ ձեռնարկություններում։ Մենք չենք կարող նաեւ կանխատեսել՝ ինչպես այս իրադարձությունները կփոխեն սպառման հետագա մոդելները»,- նշել են ընկերությունում։

СNN-ը գրում է, որ այսօր շատերը երկմտում են՝ արդյոք Berkshire Hathaway-ը Covid-19-ի բռնկման պայմաններում ավելի շատ ներդրումներ կկատարի։ Ի վերջո, ընկերությունը մեծ գումարներ է տնօրինում․ նախօրեին Berkshire Hathaway-ը հայտնել էր, որ իր հաշվեկշռին $137,3 մլրդ-ի գումար կա։

Ներկա դրությամբ Berkshire Hathaway-ը խոշոր մասնաբաժիններ ունի այնպիսի առաջատար ամերիկյան ընկերություններում, ինչպիսիք են՝ Apple-ը, Bank of America-ն, Coca-Cola-ն, Wells Fargo-ն եւ Kraft Heinz-ը։

Forbes-ի տվյալներով՝ այսօրվա դրությամբ Ուորեն Բաֆեթի կարողությունը կազմում է շուրջ $72 մլրդ։
Դիտում՝ 3894
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW