Լիբանանը մտադիր է մոտակա չորս տարիների ընթացքում $9-10 մլրդ-ի ֆինանսական աջակցություն ստանալ Արժույթի միջազգային հիմնադրամից (ԱՄՀ):Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, Լիբանանի կառավարության պատվիրակությունը մայիսի 13-ին եւ 14-ին տեսակոնֆերանսների երկու ռաունդ կանցկացնի ԱՄՀ փորձագետների հետ՝ նվիրված Լիբանանին ֆինանսական օգնության տրամադրման պայմաններին:Լիբանանն օգնության համար պաշտոնապես դիմել էր ԱՄՀ-ին մայիսի սկզբին: Վարչապետ Հասան Դիաբը մայիսի 5-ին երկրի հակաճգնաժամային ծրագիրը հեռախոսով քննարկել էր ԱՄՀ ղեկավար Կրիստալինա Գեորգիեւայի հետ:Daily Star թերթի տվյալներով՝ ԱՄՀ ղեկավարը դրական գնահատական էր տվել կառավարության ծրագրին, որն, իր խոսքով՝ «մարտահրավերներին դիմակայելու ճանապարհին կարեւոր քայլ է ներկայացնում»: 14.04.2020 | 22:29 ԱՄՀ․ Համաշխարհային տնտեսությունը կկորցնի շուրջ $9 տրլն Banks.am-ը հիշեցնում է, որ ապրիլի կեսին ԱՄՀ-ն գլոբալ կանխատեսում էր հրապարակել, համաձայն որի այս տարի տնտեսության ամենամեծ անկումը սպասվում է Վենեսուելայում (-15%), Լիբանանում (-12%) եւ Հունաստանում (-10%)։ԱՄՀ-ն կանխատեսում էր, որ Հայաստանի ՀՆԱ-ն 2020թ. կկրճատվի 1,5%-ով։ Ադրբեջանի ՀՆԱ-ի անկումը կկազմի 2,2%, իսկ Վրաստանինը՝ 4%. Tweet Դիտում՝ 1019