Կորոնավիրուսի համավարակի պատճառով 2020թ․գլոբալ տնտեսության անկումը կկազմի 3%, ինչը «շատ ավելի վատ է, քան 2008-2009թթ․ համաշխարհային ֆինանսական ճգնաժամը»։ Այս մասին նշված է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) այսօր հրապարակված զեկույցում։ԱՄՀ-ն կանխատեսում է, որ 2020թ․ ռեցեսիա կարձանագրվի 194 երկրներից 157-ում՝ ներառյալ Հայաստանը։Մասնավորապես, ԱՄՀ-ն կանխատեսում է, որ Հայաստանի ՀՆԱ-ն 2020թ․ կկրճատվի 1,5%-ով։ Ադրբեջանի ՀՆԱ-ի անկումը կկազմի 2,2%, իսկ Վրաստանինը՝ 4%. 10.04.2020 | 08:59 ԱՄՀ-ի կողմից Հայաստանին տրամադրվող օժանդակությունը կարող է հասնել $280 մլն-ի Ռուսաստանի ՀՆԱ-ն կկրճատվի 5,5%-ով, ԱՄՆ-ում տնտեսության անկումը կկազմի 5,9%, Եվրագոտում՝ 7,5%, իսկ Չինաստանի տնտեսության աճը կդանդաղի մինչեւ 1,2%։ Տնտեսության ամենամեծ անկումը սպասվում է Վենեսուելայում (-15%), Լիբանանում (-12%) եւ Հունաստանում (-10%)։ԱՄՀ-ի նյութերում նշվում է, որ համավարակի պատճառով համաշխարհային ՀՆԱ-ի ընդհանուր կորուստը 2020 եւ 2021թթ․ կարող է կազմել շուրջ $9 տրլն։ «Բազային սցենարը ենթադրում է, որ համավարակը կվերանա ընթացիկ տարվա երկրորդ կեսին, եվ այս դեպքում 2021թ․համաշխարհային տնտեսությունը կաճի 5,8%-ով»,- նշվում է զեկույցում։ Tweet Դիտում՝ 4234