ԱՄՀ ղեկավար. «Կանխատեսումը սարսափելի է»
21.04.2020 | 08:47 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ https://www.straitstimes.com/

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին նախօրեին հայտարարել է ԱՄՀ ղեկավար Կրիստալինա Գեորգիեւան:
«Կանխատեսումը սարսափելի է։ Մենք սպասում ենք համաշխարհային տնտեսության գործունեության անկում այնպիսի մասշտաբներում, ինչպիսին չի եղել Մեծ դեպրեսիայից ի վեր։ Այս տարի աշխարհի 170 երկրում կարձանագրվի մեկ շնչին ընկնող եկամտի իջեցում եւ սա այն դեպքում, երբ դեռեւս նախորդ ամիսներին մենք կանխատեսում էինք այդ ցուցանիշի աճ 160 տնտեսություններում»,- ասել է նա։
Կրիստալինա Գեորգիեւայի խոսքով՝ հատկապես մտահոգիչ է իրավիճակը զարգացող երկրներում: «Այն երկրները, որոնք կախվածություն ունեն հումքից, կտուժեն արտահանման գների անկումից։ Զբոսաշրջությանն ուղղված երկրները բախվում են եկամուտների կոլլապսին»։
«Եթե շարունակվի ճնշումը շուկաների վրա, կարող են պահանջվել զգալի միջոցներ։ Մենք պատրաստ ենք ծավալել մեր բոլոր վարկային կարողությունները, մոբիլիզացնել ֆինանսական անվտանգության համաշխարհային ցանցի բոլոր մակարդակները»,- նշել է ԱՄՀ ղեկավարը։
Վերջին լուրեր
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
29.04.2025 | 11:13 Նորություններ
29.04.2025 | 10:20 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: