Ավդոլյանի ընկերությունը $10 մլրդ կներդնի գազի արտադրության ոլորտում

05.05.2020 | 17:09 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ալբերտ Ավդոլյան
Հայազգի գործարար Ալբերտ Ավդոլյանի «Ա-պրոպերտի» ընկերության ենթակայության տակ գտնվող «Գլոբալտէկ»-ն ավելի քան $10 մլրդ կներդնի Յակուտիայում սեղմված բնական գազի արտադրության նախագծում:

Այս մասին RBC-ին հայտնել է «Ա-պրոպերտի» ընկերության ներկայացուցիչ Անաստասիա Խարիտոնովան:

Ալբերտ Ավդոլյանը, որն իր գործընկերոջ հետ հիմնել է Yota հեռահաղորդակցության օպերատորը, 2019թ. աշնանը վերահսկողություն է ձեռք բերել Յակուտիայի գազարդյունահանող ՝ Յակուտիայի վառելիքաէներգետիկ ընկերության (ЯТЭК)  նկատմամբ, գնելով վերջինիս պարտքերը:

Banks.amհիշեցնում է, որ Forbes ամսագրի ռուսաստանյան հանդեսի «Ռուսաստանի 2020թ. ամենահարուստ 200 գործարարների» ցուցակում Ալբերտ Ավդոլյանը զբաղեցրել է 113-րդ տեղը. նրա կարողությունը գնահատվում է $800 մլն: Անցած տարվա համեմատ Ավդոլյանի ունեցվածքն աճել է $100 մլն-ով:
Դիտում՝ 2912
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW