Քննարկվել է հարկային եւ մաքսային կարգապահությանն ուղղված միջոցառումների ծրագիրը

28.04.2020 | 18:03 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՊԵԿ #Դավիթ Անանյան
ՀՀ Պետական եկամուտների կոմիտեում այսօր ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի նախագահությամբ կայացել է հարկային եւ մաքսային կարգապահության խնդիրների լուծման ու ռիսկերի կառավարման աշխատանքները համակարգող խորհրդի առաջին նիստը:

Քննարկվել է «Կորոնավիրուսի (COVID-19) տարածմամբ պայմանավորված՝ հարկային եւ մաքսային կարգապահության ապահովմանն ուղղված միջոցառումների ծրագրի» նախագիծը:

Նպատակն է՝ կորոնավիրուսի տարածման պայմաններում հարկային եւ մաքսային վարչարարության ապահովումը, հարկ վճարողների կարգապահությանն առավելագույն օժանդակումը, ինչպես նաեւ պետական բյուջեի հարկային եկամուտների հավաքագրման հնարավոր ռիսկերի կառավարումը:

Ծրագրի իրականացման արդյունքում կարճաժամկետ ժամանակահատվածում հրատապ ռեժիմով կապահովվեն հարկ վճարողներին օժանդակման եւ հարկային ու մաքսային կարգապահության պահպանմանն ուղղված անհրաժեշտ պայմաններ:

Ստեղծված իրավիճակում հարկային եւ մաքսային կարգապահության պահպանմանն ուղղված ՊԵԿ-ը նախատեսում է վարչարարական միջոցառումներն իրականացնել 3 հիմնական ուղղություններով՝ հարկ վճարողներին մատուցվող սպասարկման ծառայությունների ընդլայնում եւ օժանդակության տրամադրում, հարկային եւ մաքսային հսկողության կենտրոնացում առավել ռիսկային ոլորտներում եւ հարկ վճարողների հետ հաղորդակցության եւ համագործակցության ակտիվացում:
Դիտում՝ 1100
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW