Visa-ն՝ ժամկետանց քարտերի մասին

22.04.2020 | 13:39 Գլխավոր էջ / Նորություններ /
#Visa #ժամկետանց քարտեր
Visa-ն բանկերին եւ առեւտրային ու ծառայություններ մատոցող ընկերություններին կանոնակարգ է տրամադրել՝ COVID-19 համավարակի ժամանակ ժամկետանց Visa քարտերով գործարքների վերաբերյալ:

«Ընկերությունն արել է այս քայլը, որպեսզի ապահովի քարտով անխափան վճարելու հնարավորությունը Հայաստանում բոլոր Visa քարտապանների համար:

Համավարակի ժամանակ Visa-ն խորհուրդ է տալիս թողարկող բանկերին չմերժել ժամկետանց քարտերով գործարքների կատարումը եւ համոզվել, որ բանկի պրոցեսինգի հատվածում կատարված են ճիշտ կարգավորումներ, որոնք թույլ կտան քարտերով գործարքներ կատարել:


Թողարկող բանկի հոսթինգի հասանելիության դեպքում՝ գործարքի նույնականացման մասին որոշումն ընդունվում է հասանելի միջոցների եւ հաշվի վիճակի մասին տեղեկատվության հիման վրա: Բացի այդ, եթե թողարկող բանկի հոսթինգ հասանելի չէ, Visa-ն թողարկող բանկի հարցման հիման վրա կարող է փոփոխություններ մտցնել կարգավորումներում վճարային համակարգի հատվածում, որպեսզի անջատի քարտի գործողության ժամկետի լրանալու մասին ստուգումը:  


Ժամկետանց Visa քարտ ունեցողներին անհրաժեշտ է դիմել քարտը թողարկող բանկ, որպեսզի ստուգվի նրանց՝ քարտով գործարքներ անցկացնելու հնարավորությունը»,- նշված է Visa ընկերության հաղորդագրության մեջ:
Դիտում՝ 3950
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW