Visa-ն Հայաստանում ավելացրել է անհպում վճարումների սահմանաչափը

13.04.2020 | 14:45 Գլխավոր էջ / Նորություններ /
#Visa #անհպում վճարումներ #սահմանաչափ
Visa-ն այսօր հայտարարել է առանց PIN կոդի մուտքագրման անհպում տրանզակցիաների համար սահմանաչափերի ավելացման մասին:

Ինչպես հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը, Հայաստանի համար այդ սահմանաչափն ավելացել է մինչեւ 25 000 դրամ:

«Այս քայլը ամենօրյա գործարքներն ավելի հարմարավետ կդարձնի եւ հնարավորություն կտա սպառողներին անհպում եղանակով ավելի խոշոր գնումներ կատարել: Առանց PIN կոդի մուտքագրման նոր վճարային սահմանաչափը ավել է նախորդինից 25%-ով՝ նախկինում այն կազմում էր 20 000 դրամ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ինչպես նշել է Կովկասյան երկրներում Visa-ի տարածաշրջանային ղեկավար Քրիստինա Դորոշը, Հայաստանում տրանզակցիաների ավելի քան 43%-ն արդեն կատարվում է անհպում վճարային գործիքների կիրառմամբ:
Դիտում՝ 5383

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW