Visa-ն ներկայացրել է թարմացված Visa Secure ծրագիրը (նախկինում հայտնի որպես Verified by Visa), որը հնարավորություն է տալիս բարձրացնել առցանց գործարքների անվտանգությունը:Ինչպես հայտնում է Banki.ru-ն՝ վկայակոչելով Visa-ի մամուլի ծառայությունը, ապրիլի 18-ից նոր արձանագրությունը հասանելի է Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի, Մերձավոր Արեւելքի եւ Աֆրիկայի երկրների շուկաներում:Visа Secure-ն առաջարկում է նոր կանոններ եւ քաղաքականություն, որոնց պետք է հետեւեն առեւտրային եւ ծառայություն մատուցող ձեռնարկություններն ու թողարկող բանկերը, որպեսզի առցանց գնումների ժամանակ անցկացնեն քարտապանների նույնականացում եւ վերիֆիկացում՝ մինչ վճարման իրավազորումը:Նոր արձանագրության օգնությամբ քարտապանը կարող է թողարկող բանկի կամ թողարկող այլ կազմակերպության առջեւ հաստատել իր անձը՝ ինտերնետ խանութներում գնում կատարելիս կամ գործարքն իրականացնելու պահին՝ առանց ներկայացնելու ֆիզիկական քարտը: Անվտանգության լրացուցիչ մակարդակը հնարավորություն է տալիս կանխել չարտոնված գործարքները եւ պաշտպանել առեւտրային եւ ծառայություն մատուցող ձեռնարկությունները զեղծարարությունից: 13.04.2020 | 14:45 Visa-ն Հայաստանում ավելացրել է անհպում վճարումների սահմանաչափը «Visa Secure-ն ապահովում է ավելի հուսալի պաշտպանություն զեղծարարությունից, թույլ է տալի քարտապաններին վճարման գործընթացը դարձնել ավելի հարմարավետ եւ ավելացնել ավարտված գնումների թիվը, դրանով իսկ ապահովելով առավելություններ ինչպես քարտապանների, այնպես էլ առեւտրային եւ ծառայություն մատուցող ձեռնարկությունների ու բանկերի համար: Վերջիններիս Visa Secure-ն օգնում է ավելի լավ հայտնաբերել եւ կանխել զեղծարարության փորձերը՝ տվյալների ծավալի ավելի քան տասնապատիկ չափով ավելացման հաշվին. այդ տվյալները հասանելի են դառնում թողարկողներին՝ ռիսկերի արդյունավետ վերլուծության եւ որոշում կայացնելու համար: Իսկ գնորդները հնարավորություն են ստանում ավելի հարմար եւ անվտանգ միջոցով վճարում կատարել՝ օգտագործելով տարբեր ուղիներ՝ այդ թվում սմարտֆոնի բրաուզերի, մոբայլ հավելվածի եւ էլեկտրոնային դրամապանակի օգնությամբ»,- նշված է հաղորդագրությունում: «Ֆինտեխ» բաժնի գործընկեր` Tweet Դիտում՝ 18105