ԵԱՏՄ շրջանակում մաքսատուրքի ժամանակավոր նվազեցում է նախատեսվում

15.04.2020 | 13:53 Գլխավոր էջ / Նորություններ /
#Վարոս Սիմոնյան #Ավագ Ավանեսյան #մաքսատուրք
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանն այսօր հայտնել է, որ ԵԱՏՄ շրջանակում նախատեսվել է որոշ տնտեսական եւ սոցիալական նշանակության ապրանքատեսակների ներմուծման մաքսատուրքը ժամանակավորապես կամ կզրոյացվեն, կամ հնարավորինս կիջեցվեն:

Նրա խոսքով՝ սա թույլ կտա խթանել արտադրությունն ու արդյունաբերությունը:


Ինչ վերաբերում է Եվրոպական միության հետ իրականացվող աշխատանքներին՝ Վարոս Սիմոնյանը նշել է, որ ԵՄ կողմից Հայաստանին ընդհանուր առմամբ կհտկացվի ‎€ 92 մլն աջակցություն.

«Այդ աջակցությունը կուղղվի առողջապահական համակարգին, ճգնաժամից առավել տուժած քաղաքացիներին, ինչպես նաեւ փոքր ու միջին ձեռնարկատիրություններին»:


«ԵՄ կանաչ գյուղատնտեսություն» (EU-GAIA) ծրագրի շրջանակում գյուղատնտեսության ոլորտին կտրամադրվի ‎€ 456 500 աջակցություն:

Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանն էլ հայտնել է, որ Արժույթի միջազգային աշխատաազմի հայտարարության համաձայն ՀՀ-ին տրամադրվող աջակցության ծավալը հասել է $ 280 մլն-ի:


«Սա առանց պայմանների վարկ է, այսինքն կառավարությունն է ընտրելու՝ ինչի վրա է ծախսելու գումարը: Այս վարկով կառավարությունը զգալիորեն կհզորացնի հակահամաճարակային միջոցառումների իրականացման կարողությունները»,- ասել է փոխնախարարը:

Վարոս Սիմոնյանը հավելել է, որ Իրանի Իսլամական Հանրապետության հետ առեւտրային հարաբերությունները գտնվում են նորմալ վիճակում, դրանք ընդհանրապես չեն դադարեցվել:
Դիտում՝ 1246
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW