ԵԱՏՄ երկրներից որոշ ապրանքների ներմուծման մաքսատուրքերը կզրոյացվեն

06.04.2020 | 13:11 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԵԱՏՄ #Վարոս Սիմոնյան #մաքսատուրք
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի որոշման համաձայն, կորոնավիրուսի համավարակի պայքարի դեմ շրջանակում, մարտի 16-ից որոշ բժշկական նշանակության ապրանքների ներմուծման մաքսատուրքերը զրոյացվել են:

ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանն այսօր հայտնել է, որ ներմուծման ժամանակ այդ ապրանքատեսակների հետ կապված տնտեսվարողը համապատասխան դիմում-հայտ է ներկայացնում ՀՀ առողջապահության նախարարություն, եւ դրական եզրակացությունը ստանալու պարագայում այդ ապրանքատեսակները ներմուծվում են ՀՀ կամ ԵԱՏՄ անդամ այլ երկիր զրոյական մաքսատուրքերով:
Որոշման ժամկետը մինչեւ սեպտեմբերի 30-ն է:

«Ցանկում առկա են գրեթե բոլոր բժշկական սարքավորումներն ու այն հումքատեսակները, որոնք անհրաժեշտ են դեղորայքի արտադրության համար»,- ասել է փոխնախարարը:


Վարոս Սիմոնյանը տեղեկացրել է, որ «շուտով եւս մեկ որոշում կհրապարակվի այն զգայուն ապրանքների վերաբերյալ, որոնց ներմուծման մաքսատուրքերը կզրոյացվեն»:

Ապրանքների ցանկում են՝ կարտոֆիլը, սոխը, սխտորը, գազարը եւ այլն: Այս որոշումը կգործի մինչեւ հունիսի 30-ը:

Անդրադառնալով Իրանի հետ ապրանքների փոխադրմանը՝ փոխնախարարն ասել է, որ այս պահին գործում է արտահանման սահմանափակում միայն բժշկական սարքավորումների եւ դեղամիջոցների հետ կապված:

Նրա խոսքով՝ Իրանի հետ ապրանքների արտահանման եւ ներմուծման այլ ցանկ գոյություն չունի:
Դիտում՝ 2040

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW