Կարգելվի պարենային ապրանքների որոշ տեսակների արտահանումը ԵԱՏՄ երկրներից
01.04.2020 | 10:05 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ https://foodinformer.ru/

Դրանց թվում են՝ գլուխ սոխը, սխտորը, շաղգամը, տարեկանը, բրինձը, հնդկացորենը, կորեկը, ձավարեղենը, կոպիտ աղացվածքի ալյուրը եւ հացահատիկային բույսերը, փլուզված հնդկացորենի հատիկները, հնդկացորենից պատրաստի սննդամթերքները, մասնատված ու չմասնատված սոյայի բակլաները եւ արեւածաղկի սերմերը։
Նշված ապրանքների արտահանումն արգելվում է մինչեւ հունիսի 30-ը։
ԵՏՀ Կոլեգիայի որոշումն ուժի մեջ կմտնի այն ԵՏՀ կայքում հրապարակման պահից 10-օրյա ժամկետը լրանալուց հետո։
«Արգելքի կիրառումը թույլ կտա սանիտարահիգիենիկ իրավիճակի սրման ժամանակ բնակչությանն ապահովել նշված ապրանքների անհրաժեշտ քանակությամբ»,- ասված է ԵՏՀ մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: