Կանխարգելիչ ախտահանում` Evocabank-ի բոլոր գրասենյակներում
15.04.2020 | 10:01 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ Evocabank





Ինչպես նշել են բանկում, մասնագիտացված ընկերությունները հատուկ սարքավորումներով եւ նյութերով` Hexanios G+R-ով եւ Surfanios-ով, ախտահանում են Երեւանում եւ մարզերում գործող բանկի բոլոր մասնաճյուղերը, ինչպես նաեւ գլխամասային գրասենյակի բոլոր 8 հարկերը:
Evocabank-ը սկսած մարտի 2-ից ակտիվ մասնակցում է COVID 19-ի դեմ պայքարին եւ արդեն իրականացրել է մի շարք քայլեր իր գործունեությունն անխափան պահելու եւ ապահով միջավայր ստեղծելու համար:
Մարտի 17-ին բանկը 10,000,000 դրամ էր փոխանցել՝ կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման եւ հաղթահարմանն ուղղված առողջապահության նախարարության միջոցառումներին աջակցելու նպատակով։
Մարտի 22-ին բանկն իր հավելվածում նոր ֆունկցիա ավելացրեց, որը թույլ տվեց նույնիսկ առանց Evocabank-ի հաճախորդ լինելու, ցանկացած Arca, Mastercard կամ Visa քարտով EvocaTOUCH հավելվածի միջոցով կատարել նվիրաբերություն ՀՀ տարածքում կորոնավիրուսային հիվանդության կանխարգելմանը եւ հաղթահարմանն ուղղված ՀՀ ֆինանսների նախարարության կողմից բացված գանձապետական հաշվին։
Բանկը 6 ամսով երկարաձգել է SingleTOUCH եւ ապառիկ վարկերի մարման վերջնաժամկետները եւ մինչեւ հուլիսի 16-ը հետաձգել ամսական մարումները:
Բանկը բնականոն կերպով սպասարկում է իր հաճախորդներին`ժամը 10:00-12:00-ն առաջնահերթություն տալով 60 տարեկանից բարձր անձանց:
Բանկը միացել է կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացմանն ուղղված Կառավարության կողմից հաստատված վարկավորման ծրագրերին:
Բանկի 100-ից ավել աշխատակիցներ հեռահար աշխատում են տնից` պահպանելով վարձատրության ամբողջ չափը:
Ապրիլի 10-ի դրությամբ, բանկն արդեն վերանայել է 35 միլիարդ դրամ ընդհանուր գումարով տասնյակ հազարավոր վարկեր, ներառյալ՝ բիզնես վարկեր, սպառողական վարկեր, անհատ ձեռնարկատերերին տրված վարկեր, հիփոթեքային վարկեր եւ այլն։
Մարտի 2-ից բանկի աշխատակիցները, ովքեր աշխատում են գրասենյակներից, սպասարկում են հատուկ բժշկական դիմակներով, թափանցիկ պլաստիկից պաշտպանից դիմակներով, մեկանգամյա ձեռնոցներով, ունեն ախտահանիչ նյութեր եւ ալկոգելեր` իրենց եւ հաճախորդների համար: Բանկի աշխատակիցներն ամեն օր առնվազն 2 անգամ ստուգվում են անհպում ջերմաչափով:
Բանկ մտնելիս՝ լազերային ջերմաչափով ստուգվում է բոլոր այցելուների ջերմությունը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: