Նպատակ ունենալով թեթեւացնել իր վարկառուների կողմից կատարվող ամսական վճարումների չափը՝ Evocabank-ը երկարաձգում է SingleTOUCH եւ ապառիկ վարկերի պայմանագրերում նշված վարկի մարման վերջնաժամկետը 6 ամսով։ Բանկը նաեւ տեղեկացնում է, որ SingleTOUCH եւ ապառիկ վարկերի ամսական մարումները մինչեւ հուլիսի 16-ը չկատարելու դեպքում, դա ուշացում չի համարվի, իսկ տույժեր եւ տուգանքներ չեն կիրառվի։ Առաջարկից կարող են օգտվել միայն այն վարկառուները, ովքեր մարտի 16-ի դրությամբ չեն ունեցել ժամկետանց պարտավորություններ:Ընթացիկ վարկերի մարումների մասինԲոլոր այն SingleTOUCH եւ ապառիկի վարկառուները, ովքեր պետք է կատարեն իրենց հերթական ամսական մարումները մարտի 16-ից մինչեւ հուլիսի 16-ն ընկած ժամանակահատվածում, կարող են այդ ընթացքում վճարումներ չկատարել, ինչը ուշացում չի համարվի, իսկ տույժեր եւ տուգանքներ չեն կիրառվի: Մարումները պարտադիր են դառնում սկսած հուլիսի 16-ից` համաձայն նոր ժամանակացույցերի:Նոր ժամանակացույցի մասինSingleTOUCH եւ ապառիկի վարկառուները մինչեւ հուլիսի 16-ը կստանան իրենց վարկի մարումների նոր ժամանակացույց: Նոր ժամանակացույցում վարկի մարման վերջնաժամկետը երկարաձգված կլինի 6 ամսով:Նոր ժամանակացույցը կգործի հուլիսի 16-ից հետո: Նոր ժամանակացույցում վարկերի համար հերթական մարման օրն է համարվելու հուլիսի նույն ամսաթիվը, որը սահմանված է ներկայումս գործող գրաֆիկով: Օրինակ` մարտի 20-ին մարում ունեցող վարկառուի առաջին մարումը կլինի հուլիսի 20-ին:Նոր ժամանակացույցը կներառի հուլիսի 16-ի դրությամբ չկատարված բոլոր վճարումները: Նոր ժամանակացույցով վարկի մարումների ամսական մեծությունը չի գերազանցի հին գրաֆիկով ամսական մարումների գումարներին:Մարվող վարկերի մասինԱյն դեպքերում, երբ վարկի ամբողջական մարման վերջնաժամկետն ընկած է մարտի 16-ից հուլիսի 16-ն ընկած ժամանակահատվածում, տվյալ վարկի մարման վերջնաժամկետը 6 ամսով կերկարաձգվի: Մինչեւ հուլիսի 16-ը վարկի ամբողջական մարում չկատարելը ուշացում չի համարվի, իսկ տույժեր եւ տուգանքներ չեն կիրառվի:Բանկն, ինչեւիցե, խորհուրդ է տալիս հնարավորության պարագայում կատարել մարումներ` ըստ գործող ժամանակացույցի: Այս առաջարկը համարվում է հանրային օֆերտա: SingleTOUCH եւ ապառիկ վարկերից օգտվող այն վարկառուները, ովքեր վճարումներ չեն կատարի իրենց գործող ժամանակացույցի համաձայն, կհամարվեն առաջարկված պայմաններին համաձայնություն տված վարկառուներ: Այն վարկառուները, ովքեր չեն ցանկանա օգտվել տվյալ հնարավորությունից, կարող են հրաժարվելու մասին դիմում ուղարկել Բանկի vark@evocabank.am էլեկտրոնային հասցեին:Evocabank-ի այլ վարկատեսակներից օգտվող վարկառուները (երաշխավորությամբ տրված վարկեր, մեքենայի եւ անշարժ գույք գրավով տրված վարկեր, անհատ ձեռնարկատերերին եւ իրավաբանական անձանց տրված վարկեր), ովքեր ունեն խնդիրներ՝ կապված իրենց վարկերի մարումների հետ, կստանան անհատական մոտեցում եւ վարկերի ժամկետների վերանայում՝ իրենց առկա եւ կանխատեսվող եկամուտներին համապատասխան։ Նրանք կարող են դիմել Բանկ՝ ներկայացնելով իրենց եկամուտների նվազումը հիմնավորող փաստեր։Դիմում ներկայացնելու համար անհրաժեշտ է vark@evocabank.am էլեկտրոնային հասցեին գրել նամակ՝ կցելով դիմում, անձնագրային տվյալներ եւ ստեղծված իրավիճակի պատճառով կրած վնասները հիմնավորող փաստեր։ Վերանայումները կարող են վերաբերել ինչպես ամսական մայր գումարի եւ տոկոսագումարի հետաձգումներին, այնպես էլ վարկի մարման վերջնաժամկետի երկարաձգմանը։«Ցանկացած հարցի դեպքում մենք՝- Սիրով սպասում ենք Ձեզ բանկի գրասենյակներում,- Պատասխանում ենք Ձեր հարցերին բանկի բոլոր հարթակներում՝ Կոնտակտային կենտրոն՝ 010 60 55 55Viber, WhatsApp, Zangi, Telegram՝ 099 60 55 55Բանկի ֆեյսբուքյան եւ ինստագրամյան էջեր Evocabank.am կայքում օնլայն չատ:Հաշվի առնելով հարցումների մեծ քանակությունը եւ կոնտակտային կենտրոնի գերծանրաբեռնվածությունը` խնդրում ենք ակնկալել զանգերի եւ հարցումների սպասելաժամանակի փոքր-ինչ երկարաձգում: Մենք ամեն ինչ անում ենք` Ձեր հարցումներին հնարավորինս արագ պատասխանելու համար: Մաղթում ենք բոլորին առողջություն»,- նշված է բանկի տարածած հաղորդագրության մեջ։ Tweet Դիտում՝ 1909