Evocabank-ը 10,000,000 դրամ է փոխանցել՝ կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման եւ հաղթահարմանն ուղղված՝ առողջապահության նախարարության միջոցառումներին աջակցելու նպատակով։ «Ինչպես նշել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, գումարը կուղղվի բժշկական անձնակազմի խրախուսման, բժշկական պարագաների եւ սարքավորումների ձեռք բերման, ինչպես նաեւ բժշկական կենտրոնների շենքային պայմանների բարելավման վրա։ Բանկը, իր կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակում, մշտապես աջակցություն է ցուցաբերում հասարակական կարեւոր նշանակություն ունեցող նախաձեռնություններին։ Բոլորին մաղթում ենք առողջություն եւ դրական տրամադրվածություն»,- ասված է բանկի տարածած հաղորդագրությունում։ Tweet Դիտում՝ 5351