Evocabank. Ունեցիր քո ներդրումը COVID-19-ի դեմ պայքարում

22.03.2020 | 20:47 Գլխավոր էջ / Նորություններ /
#Evocabank #կորոնավիրուս

Evocabank-ը տեղեկացնում է, որ այսուհետ նույնիսկ առանց Evocabank-ի հաճախորդ լինելու, ցանկացած Arca, Mastercard կամ Visa քարտով EvocaTOUCH հավելվածի միջոցով կարելի է կատարել նվիրաբերություն ՀՀ տարածքում կորոնավիրուսային հիվանդության կանխարգելմանը եւ հաղթահարմանն ուղղված՝ ՀՀ ֆինանսների նախարարության կողմից բացված գանձապետական հաշվին։

«Պարզապես անհրաժեշտ է մուտք գործել EvocaTOUCH հավելված, հենց առաջին էջից սեղմել Նվիրաբերել կոճակը եւ լրացնել տվյալները։

Գումարը կուղղվի առողջապահության նախարարության կողմից բժշկական անձնակազմի խրախուսմանը, բժշկական պարագաների եւ սարքավորումների ձեռքբերմանը, ինչպես նաեւ բժշկական կենտրոնների շենքային պայմանների բարելավմանը։

Նվիրաբերության վճարումները կատարվում են առանց միջնորդավճարի։

Իսկ եթե չունես EvocaTOUCH հավելվածը, այն կարող ես ներբեռնել այստեղ»,- ասված է բանկի տարածած հաղորդագրությունում։

Դիտում՝ 1387
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW