Գործարկվել է միանվագ դրամական աջակցության դիմումների ընդունման կայքը

07.04.2020 | 13:09 Գլխավոր էջ / Նորություններ /
#Միանվագ աջակցություն #կայք
Գործարկվել է online.ssa.am կայքը, որի միջոցով քաղաքացիները կարող են տեղեկանալ՝ հանդիսանում են ՀՀ կառավարության կողմից կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացմանն ուղղված սոցիալական ծրագրերի շահառու, թե ոչ:

Խոսքը, մասնավորապես, «Կորոնավիրուսի հետեւանքով աշխատանքից ազատված ծնողներին հրատապ դրամական աջակցություն» ծրագրով եւ «Կորոնավիրուսի հետեւանքով աշխատանքից ազատված անձանց միանվագ աջակցություն» ծրագրով նախատեսված միանվագ դրամական օգնություն ստանալու գործընթացի մասին է:

«Կայքի համապատասխան դաշտում հայատառ մուտքագրելով ձեր տվյալները՝ կարող եք տեղեկանալ աջակցության ծրագրի տվյալ ցուցակում ներառված լինել կամ չլինելու մասին։

Ծրագրերի շահառու հանդիսանալու դեպքում՝ կտեսնեք նաեւ այն բանկի անվանումը, որտեղ փոխանցվել է ձեզ համար նախատեսված գումարը: Անձը հաստատող փաստաթղթով անհրաժեշտ է մոտենալ տվյալ բանկի ցանկացած մասնաճյուղ եւ ստանալ միանվագ աջակցությունը:


Գումարը բանկում հասանելի կլինի 3 ամիս, եթե այդ ընթացքում գումարի նկատմամբ պահանջ չառաջադրվի, այն հետ կվերադարձվի ՀՀ պետական բյուջե:

Կորոնավիրուսի հետեւանքով աշխատանքից ազատված ծնողներին հրատապ դրամական աջակցություն» ծրագրի շահառուների ցանկը, ամբողջական չէ եւ պարբերաբար թարմացվում է:

Ուստի, Ձեր տվյալները ցանկում չգտնելու պարագայում, փորձեք դրանք վերստուգել որոշ ժամանակ անց»,- ասված է հաղորդագրությունում:
Դիտում՝ 2132
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW