ՀՀ կառավարությունն այսօր հաստատել է կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման եւս մեկ միջոցառում:ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը հայտնել է, որ միջոցառման նպատակն է օժանդակել կորոնավիրուսի տարածման հետեւանքով առաջացած դժվարությունների արդյունքում սոցիալական խնդիրների առջեւ կանգնած մինչեւ 18 տարեկան երեխաներ ունեցող ընտանիքներին: Միջոցառման շահառու են հանդիսանում բոլոր այն ընտանիքները, որոնք ունեն մինչեւ 18 տարեկան երեխա եւ առկա է հետեւյալ հանգամանքներից որեւէ մեկը.- երեխայի ծնողները չեն ունեցել գրանցված աշխատանք 2020թ. մարտի 12-ի դրությամբ եւ չեն ընդունվել ժամանակավոր կամ մշտական գրանցված աշխատանքի 2020թ. մարտի 12-ից մինչեւ 2020թ. մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում- երեխայի ծնողները չեն ունեցել գրանցված աշխատանք 2020թ. մարտի 12-ի դրությամբ եւ նրանցից մեկը չի ընդունվել ժամանակավոր կամ մշտական գրանցված աշխատանքի 2020թ. մարտի 12-ից մինչեւ 2020թ. մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում- երեխայի ընտանիքը 2020թ. մարտի 12-ի դրությամբ հաշվառված չի եղել ընտանիքների անապահովության գնահատման համակարգում կամ ընտանիքի անապահովության միավորը ցածր է 28.01-ից- երեխայի միայնակ ծնողը չի ունեցել գրանցված աշխատանք 2020թ. մարտի 12-ի դրությամբ եւ չի ընդունվել ժամանակավոր կամ մշտական գրանցված աշխատանքի 2020թ. մարտի 12-ից մինչեւ 2020թ. մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում- երեխայի ծնողները կամ ծնողներից մեկը 2020թ. մարտի 31-ի դրությամբ չի հանդիսացել անհատ ձեռնարկատեր, ում գործունեությունը նույն ամսաթվի դրությամբ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով դադարեցված չի եղել:Աջակցությունը տրամադրվում է միանվագ դրամական վճարի ձեւով՝ յուրաքանչյուր երեխայի համար 26 500 դրամի չափով: 30.03.2020 | 14:05 Աշխատանք կորցրածներին միանվագ օգնություն կտրամադրվի Աջակցությունը տրամադրվում է ծնողներից մեկի կողմից online.ssa.am կայքէջին սահմանված կարգով էլեկտրոնային եղանակով ներկայացրած դիմումի հիման վրա:Միջոցառման շրջանակներում աջակցություն ստացած ընտանիքների տվյալները հրապարակվում են Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության պաշտոնական կայքէջում:Միջոցառման իմաստով ընտանիքը կարող է հանդիսանալ շահառու, եթե մինչեւ 18 տարեկան երեխաները (կամ միակ երեխան) եւ նրա ծնողները (կամ միայնակ ծնողը) մշտապես բնակվում են Հայաստանում եւ 2020- մարտի 12-ից մինչեւ մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում առնվազն մեկ ծնողը եւ երեխաները գնտվել են Հայաստանում:Միջոցառման իմաստով ընտանիքը չի կարող հանդիսանալ շահառու, եթե երեխայի ծնողները կամ ծնողներից մեկը 2020- հունվարի 1-ից մինչեւ 2020-ի մարտի 1-ն ընկած ժամանակահատվածում ունեցել է գրանցված հիմնական կամ ժամանակավոր աշխատանք եւ այդ ժամանակահատվածում ծնողների միջին ամսական աշխատավարձի հանրագումարի, կամ ծնողներից մեկի միջին ամսական աշխատավարձի չափը գերազանցել է 500 000 դրամը:Շահառու են հանդիսանում նաեւ բոլոր այն ծնողները կամ ընտանիքները, որոնք հանդիսանում են 2020-ի մարտի 26-ի որոշումներով հաստատված միջոցառումներից մեկի շահառու, սակայն սույն միջոցառմամբ սահմանված կարգով ՝ յուրաքանչյուր երեխայի համար 26 500 դրամ գումարի չափով աջակցություն ստանալու հաշվարկի դեպքում ստացվում է ավելի մեծ գումար: Այս դեպքում, շահառուն իրավունք ունի հրաժարվել վերոնշյալ որոշումներով հաստատված միջացառման աջակցությունից եւ դիմել սույն միջոցառմամբ սահմանված չափով աջակցության համար:Դիմելու կարգը պատրաստ կլինի ապրիլի 9-ին:Հիշեցնենք, որ կառավարությունը մինչ այս 8 միջոցառում է ընդունել, որոնցից 4-ը՝ սոցիալական, 4-ը՝ տնտեսական աջակցության բնույթի են: Tweet Դիտում՝ 2821