Քննարկվել է կապիտալ ծրագրերի իրականացման գործընթացը

06.04.2020 | 15:59 Գլխավոր էջ / Նորություններ /
#Նիկոլ Փաշինյան #Կապսի ջրամբար #Վեդիի ջրամբար
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել հերթական խորհրդակցությունը, որի ժամանակ քննարկվել է ջրամատակարարման ոլորտում այս տարվա ընթացքում նախատեսված կապիտալ եւ դեռեւս տարիներ առաջ ներգրավված վարկային ծրագրերի իրականացման ընթացքին վերաբերող հարցեր:

Ինչպես հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը, վարչապետին զեկուցվել են հանրապետությունում ոռոգման, ջրամատակարարման համակարգերի բարելավման եւ արդիականացման, ինչպես նաեւ Կապսի եւ Վեդիի ջրամբարների կառուցմանն ուղղված շինաշխատանքների մասին:


Նշվել է, որ տարեսկզբից մեկնարկել են վերը նշված ծրագրերի մրցույթների կազմակերպման գործընթացները եւ նախատեսված ժամանակահատվածում ծրագրերը կշարունակվեն: Կապսի ջրամբարի հետ կապված մրցույթը եւս ընթացքի մեջ է, ամռանը շինարարական աշխատանքները կմեկնարկեն: Վեդիի ջրամբարի ծրագիրն ընթանում է ըստ նախատեսված ժամանակացույցի:  


Վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ բոլոր ոլորտներում կապիտալ ծրագրերի իրականացման գործընթացը գտնվելու է իր ուշադրության կենտրոնում: Կառավարության ղեկավարը նշել է, որ դրանք լուծում են տնտեսական եւ սոցիալական լուրջ խնդիրներ եւ այդ առումով ունեն սկզբունքային նշանակություն:
Դիտում՝ 1530

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW