WEF․ Ընկերությունների միայն 50%-ն է պատրաստ հեռահար աշխատանքին

05.04.2020 | 00:05 Գլխավոր էջ / Նորություններ /
#WEF #Ռոբերտո Կրոտի
Ներկայացնում ենք հատվածներ Համաշխարհային տնտեսական ֆորումի (WEF) առաջատար տնտեսագետ Ռոբերտո Կրոտիի հարցազրույցից, որը նա տվել է «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը։

Այսօրվա դրութամբ աշխարհում ընկերությունների միայն 50%-ն է պատրաստ լայնածավալ հեռահար աշխատանքին։ Մասամբ դա բացատրվում է նրանով, որ որոշ ընկերություններ աշխատում են այնպիսի ոլորտներում, որոնք հնարավոր չէ տեղափոխել թվային տիրույթ, մասամբ էլ դա պայմանավորված է նրանով, որ իրենք ուշացնում են ճկուն վերափոխման գործընթացը։


Համաշխարհային տնտեսական ֆորումի տվյալներով՝  2015-2017թթ․ընկած ժամանակահատվածում G20 երկրներն արդեն ավելացրել են  հեռահար աշախատանքի համար իրենց հնարավորությունները։ Սակայն 2017թ․ հետո այդ ասպարեզում աճ չի գրանցվել։

*******
Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպությունը (ՕECD) արդեն երկու անգամ իջեցրել է գլոբալ աճի իր կանխատեսումը․ անցած տարվա նոյեմբերի  2,9%-ից մինչեւ 2,4%՝ փետրվարին եւ մինչեւ 1,5% ՝ մարտին։


Դեռեւս սպասումներ կան, որ գլոբալ տնտեսությունը կարող է վերականգնվել 2021թ․, սակայն անորոշությունները շատ են եւ կանխատեսումը կարող է վատթարանալ, եթե համավարակը սպասվածից ավել շարունակվի եւ, եթե արձագանքման ֆիսկալ միջոցները լինեն ոչ այնքան արդյունավետ, որքան ենթադրվում էր։

Համավարակի ազդեցությունն ազգային տնտեսությունների վրա կախված կլինի տվյալ երկրի ճյուղային կառուցվածքից։ Այնտեղ, որտեղ շատ են ոչ թվային հատվածներում աշխատող փոքր ընկերությունները, համավարակը կհանգեցնի արտադրողական հզորությունների շոշափելի կորուստների։ Այդ կորուստները կարող են մասամբ փոխհատուցվել տնտեսության առաջադեմ հատվածում արտադրողականության պոտենցիալ բարձրացմամբ․ այն հետագայում կարող է տեղափոխվել թվային տիրույթ։

*******
Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա այնտեղ՝ ուրիշ երկրների հետ համեմատ, COVID-19 տարածումն այդքան էլ ուժեղ չէ։ Բայց եւ այնպես, տնտեսությունը զգալիորեն կախված է արդյունաբերության ոչ թվային ոլորտներից, ինչպես նաեւ հանքանյութերի արտահանումից։


Նավթի ցածր գներն ու համաշխարհային ցածր պահանջարկը, բնականաբար, կնվազեցնեն հեռանկարները նաեւ Ռուսաստանի համար, անգամ, եթե այնտեղ վարակի տարածումն ավելի դանդաղ է, քան Արեւմտյան Եվրոպայում։
Դիտում՝ 2853
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW