Պեսկով. Ռուսաստանի տնտեսությունում «իրավիճակն աննախադեպ է»

03.04.2020 | 16:04 Գլխավոր էջ / Նորություններ /
#Դմիտրի Պեսկով
Ռուսաստանի տնտեսության մեջ աննախադեպ իրավիճակ է ստեղծվել, Կրեմլն իրազեկված է ճգնաժամի առավել հոռետեսական սցենարներին:

RBC-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Մենք տեղյակ ենք, որ տարբեր տնտեսագետներ բարձրաձայնում են ամենատարբեր սցենարներ, ներառյալ ամենահոռետեսականները: Իրավիճակն իսկապես բարդ է, այն աննախադեպ է»,- ասել է նա:

Դմիտրի Պեսկովը նշել է, որ կառավարությունն իրավիճակի «ամենժամյա» մոնիթորինգ է իրականացնում: Կախված նրանից, թե ինչ զարգացումներ կլինեն տնտեսության մեջ, կառավարությունն աջակցության միջոցների սցենար կընտրի:
Դիտում՝ 7484

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW