Համաշխարհային բանկը (ՀԲ) հավանություն է տվել զարգացող երկրներին $1,9 մլրդ ծավալով գումարի հատկացմանը՝ կորոնավիրուսի տարածման դեմ պայքարելու համար:Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, առաջին փաթեթը ներառում է 25 երկիր, նոր նախագծերը կանրադառնան եւս 40 պետության վրա։ 27.03.2020 | 12:57 ՀԲ-ն $160 մլրդ կտրամադրի կորոնավիրուսից տուժած երկրներին Բացի այդ, բանկը վերաբաշխում է $1,7 մլրդ ծավալով ռեսուրսներն արդեն իսկ իրականացվող նախաձեռնությունների շրջանակում։ Ընդհանուր առմամբ համավարակին հակազդելու նպատակով բանկը կարիք ունեցող երկրներին 15 ամսվա ընթացքում կտրամադրի մինչեւ $160 մլրդ։ Tweet Դիտում՝ 2993