Քննարկվել են սոցիալական աջակցության ուղղությունները

24.03.2020 | 16:34 Գլխավոր էջ / Նորություններ /
#Նիկոլ Փաշինյան #գյուղոլորտ
ՀՀ կառավարությունում այսօր քննարկվել են կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման միջոցառումները:

Ներկայացվել է, մասնավորապես, գյուղատնտեսության ոլորտի միջոցառումների ծրագրի ամփոփիչ տարբերակը, որում ներառվել են թեմայի առնչությամբ երեկ եւ նախորդ շաբաթ տեղի ունեցած քննարկումների արդյունքները:
 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է հանրային քննարկման դնել նախագիծը:

Անդրադարձ է եղել սոցիալական աջակցության ուղղություններին եւ հնարավորություններին, մասնավորապես, թիրախային խմբերը հստակեցնելու, ռեսուրսները հասցեական եւ արդարացի բաշխելու ուղղությամբ քայլերին:

Ընդգծվել է, որ պետության օժանդակության թիրախում պետք է լինի աշխատող մարդը, ու ինստիտուցիոնալ խողովակներով պետք է խրախուսել ու աջակցել նրան:
Դիտում՝ 841

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW