Ինեկոբանկը 20 մլն դրամ է ուղղել կորոնավիրուսի հաղթահարմանը

19.03.2020 | 12:01 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ինեկոբանկ #կորոնավիրուս

Ինեկոբանկը 20 մլն դրամ գումար է փոխանցել Հայաստանում նոր կորոնավիրուսը հաղթահարելուն ուղղված միջոցառումների իրականացմանը, մասնավորապես՝ «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի նոր մոդուլային շինության կառուցմանը։

Բանկում հիշեցրել են, որ նոր շինության կառուցման մասին հայտարարել էր ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ նշելով, որ այս նախաձեռնության արդյունքում 3-4 օրում հիվանդանոցը կունենա 40 նոր պալատ։

«Առաջին իսկ օրվանից Ինեկոբանկը, հետեւելով նոր կորոնավիրուսի վերաբերյալ պաշտոնական հրապարակումներին եւ նպատակ ունենալով ապահովել անվտանգություն թե՛ հաճախորդների, եւ թե՛ աշխատակիցների համար, արդեն իսկ ձեռնարկել է մի շարք միջոցառումներ, որոնք համոզված ենք կնպաստեն վարակի կանխարգելմանը։ Այս քայլը մեր ներդրումն է վարակը հաղթահարելու համընդհանուր նպատակին հասնելու ճանապարհին։ Մենք հավատում ենք, որ, համախմբված լինելով, կարող ենք հաղթահարել ցանկացած մարտահրավեր»,- նշել է Ինեկոբանկի գործադիր տնօրեն Արեն Նալթակյանը։

Ավելի վաղ՝ Ինեկոբանկն արդեն իսկ հայտարարել էր մի շարք փոփոխությունների մասին, որոնք միտված են վիրուսի կանխարգելմանը։

«Եթե Դուք էլ ցանկանում եք ներդրում ունենալ նոր կորոնավիրուսի դեմ պայքարին, կարող եք իրականացնել փոխանցում InecoMobile հավելվածի միջոցով կամ հետեւյալ հղմամբ»,- նշել են բանկում:

Դիտում՝ 7039
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW