Ինեկոբանկը դիմում է հաճախորդներին եւ կառավարությանը
16.03.2020 | 15:27 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ Ինեկոբանկ

2020թ.-ի մարտի 10-ից մինչեւ 2020թ.-ի ապրիլի 30-ը ներառյալ վարկային պայմանագրերի ժամանակացույցով վճարում ունեցող ֆիզիկական անձանց կողմից այդ վճարումները 2020թ.-ի մինչեւ ապրիլի 30-ը ներառյալ կատարելու դեպքում` նրանց նկատմամբ տույժեր չեն կիրառվի եւ չի համարվի պայմանագրային պարտավորությունների չկատարում։
Միաժամանակ, եկամուտ ստացող բոլոր քաղաքացիներին բանկը հորդորում է հնարավորության դեպքում իրականացնել իրենց վարկերի գծով վճարները, որպեսզի երկու ամիս հետո առավելագույնս խուսափեն ապագա վճարումների բեռն ավելացնելուց:
Այն փոքր եւ միջին բիզնես հաճախորդներին, ովքեր տուժել են այս իրավիճակում, բանակցությունների միջոցով կառաջարկվեն լուծումներ` նպատակ ունենալով աջակցել այդ ոլորտներում կայունությանը եւ աշխատատեղերի պահպանմանը:
Միեւնույն ժամանակ, բանկը կոչ է անում կառավարությանը․
- Հայտարարել արտակարգ դրություն եւ նվազագույնի հասցնել քաղաքացիների տեղաշարժը:
- Ինչպես նաեւ, մշակել ֆինանսական օժանդակության փաթեթ, որը կուղղվի տուժած ոլորտներում գործող բիզնեսներին` իրենց աշխատակիցների աշխատավարձերի վճարման նպատակով:
«Ստեղծված իրավիճակում բանկի առաջնային մտահոգությունը մեր քաղաքացիների առողջությունն է եւ խնդրում ենք ըմբռնումով մոտենալ:
Վստահ ենք, որ միասնական եւ համակարգված գործելու դեպքում կհաղթահարենք ստեղծված իրավիճակը»,- ասված է բանկի հայտարարության մեջ:
Վերջին լուրեր
09.04.2025 | 17:28 Հոդվածներ
ԱԶԲ առաքելության ղեկավարը նշել է ՀՀ տնտեսական աճի վրա ազդող գործոնները
09.04.2025 | 10:30 Ֆինտեխ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: