ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունը մեղադրել է «Տինկոֆ Բանկի» հիմնադիր Օլեգ Տինկովին $1 մլրդ ծավալով ակտիվների մասին տեղեկատվությունըթաքցնելու մեջ: Ինչպես հաղորդում է RBC-ն, մեղադրող կողմը կարծում է, որ TCS Group Holding-ի (բանկի գլխամասային ընկերությունը) Լոնդոնի ֆոնդային բորսայում 2013թ. IPO անցկացնելուց հետո Օլեգ Տինկովը տնօրինում էր բաժնետոմսեր, որոնց արժեքը Վաշինգտոնում գնահատվում էր $1 մլրդ:Ըստ արդարադատության նախարարության՝ IPO-ից երեք օր անց գործարարը հրաժարվել էր ԱՄՆ քաղաքացիությունից, որի կրողը, մասնավորապես, պարտավոր է հայտնել ԱՄՆ-ի հարկային ծառայությանը (IRS) իր ակտիվներից ստացված շահույթի մասին: 02.03.2020 | 15:09 Լոնդոնում Օլեգ Տինկովի նկատմամբ դատական լսումներ են ընթանում Արդարադատության նախարարությունը պնդում է, որ այդպիսով Տինկովը ներկայացրել է ոչ հավաստի հարկային հայտարարագիր, որտեղ իր եկամուտը կազմում էր $260 000-ից էլ քիչ: Մեկ այլ փաստաթղթում՝ ԱՄՆ-ի քաղաքացիությունից հրաժարված անձի հարկային հաշվետվությունում, այդ գումարը չէր գերազանցում $330 000-ը (այն օգտագործվում է exit tax-ի՝ արտագաղթի հարկի հաշվեգրման համար):Եթե Օլեգ Տինկովը մեղավոր ճանաչվի, ապա նրան սպառնում է առավելագույնը մինչեւ 3 տարի ազատազրկում՝ մեղադրանքի յուրաքանչյուր կետով: Բացի այդ, նրան կարող են ներկայացվել դրամական տուգանքներ, որոնց հնարավոր գումարներն ԱՄՆ իշխանությունները չեն բարձրաձայնում: Tweet Դիտում՝ 5790