TCS Group Holding-ը՝ Տինկոֆ Բանկի գլխամասային ընկերությունը, հաստատել է խմբի հիմնական բաժնետեր Օլեգ Տինկովին ձերբակալման հրամանագիր տրվելու եւ գործարարին գրավի դիմաց ազատելու մասին տեղեկատվությունը, հայտնում է Meduza-ն:Ըստ TCS Group Holding-ի՝ Տինկովի ձերբակալման հրամանագիրը տրվել է ԱՄՆ-ի հարկային վարչության կողմից՝ հարկերի չվճարման մեղադրանքով:Ներկայում Լոնդոնում դատական լսումներ են ընթանում այդ գործով: Ակնկալվում է, որ Տինկովը կմնա Լոնդոնում մինչեւ լսումների ավարտը: Գործարարը լսումներին մասնակցում է որպես մասնավոր անձ: Sunday Express պարբերականի փոխանցմամբ՝ ԱՄՆ իշխանությունները գործարարին ձերբակալման նախնական հրամանագիր են տվել եւ պահանջել արտահանձնել Միացյալ Նահանգներին: Տինկովը, ըստ պարբերականի, 20 մլն ֆունտ ստեռլինգի գրավ է վճարել Մեծ Բրիտանիայում ազատության մեջ գտնվելու համար:Forbes-ի վարկածով՝ Օլեգ Տինկովը Ռուսաստանի ամենահարուստ 47-րդ գործարարն է: Նրա կարողությունը գնահատվում է $2,2 մլրդ: Հայտնի է, որ 2013թ. Տինկովը հրաժարվել է ԱՄՆ-ի անձնագրից: Tweet Դիտում՝ 5604