Կորոնավիրուսի համաճարակի հետեւանքով զբոսաշրջության ոլորտի վնասը կարող է $22 մլրդ կազմել:«Վեդոմոստի»-ի փոխանցմամբ՝ նման նախնական գնահատական է տվել Զբոսաշրջության եւ ճանապարհորդությունների համաշխարհային խորհրդի նախագահ (WTTC) Գլորիա Գեւարան El Mundo-ին տված հարցազրույցում: Նրա խոսքով՝ WTTC-ն նախնական հաշվարկներ է կատարել Oxford Economics-ի հետ համատեղ աշխատանքի արդյունքում: Այս հաշվարկները հիմնվում են համաշխարհային զբոսաշրջության նախորդ ճգնաժամերի փորձի հիման վրա, որոնց պատճառ էին հանդիսացել SARS-ի (ատիպիկ թոքաբորբ) եւ H1N1-ի (խոզի գրիպ) համաճարակները:«Ճգնաժամը ոլորտի համար առնվազն $22 մլրդ կամ ավելի քան €20 մլրդ կարժենա: Առավել մեծ ազդեցություն այն կունենա Ասիայում, եւ, առաջին հերթին՝ Չինաստանում: Այնտեղ զբոսաշրջությունը կազմում է ՀՆԱ-ի 11%-ը եւ վերջին տարիներին այն 7%-անոց տեմպով էր աճում»,- ասել է նա: 25.02.2020 | 16:21 Կորոնավիրուսից համաշխարհային ՀՆԱ-ի կորուստները կարող են կազմել $1,1 տրլն Oxford Economics-ի փորձագետները կարծում են, որ վնասի նախնական գնահատականը կարող է կրկնապատկվել եւ եռապատկվել, եթե Covid-19-ի տարածումը հնարավոր չլինի կասեցնել: Փորձագիտական կարծիքով՝ ամենաշատը կտուժեն չինացի զբոսաշրջիկներից կախված երկրները: Դրանց թվում են Հոնկոնգը, Մակաոն, Թաիլանդը, Կամբոջան եւ Ֆիլիպինները:Ատիպիկ թոքաբորբը (SARS) սկսեց տարածվել 2002թ. նոյեմբերին եւ վերահսկողության տակ վերցվեց 2003թ. հուլիսին: Փորձագետների կարծիքով՝ Covid-19-ի դեպքում վարակի տարածումը կարող է ավելի երկար տեւել: Tweet Դիտում՝ 6114