Կորոնավիրուսից համաշխարհային ՀՆԱ-ի կորուստները կարող են կազմել $1,1 տրլն

25.02.2020 | 16:21 Գլխավոր էջ / Նորություններ /
#կորոնավիրուս #ՀՆԱ
Oxford Economics վերլուծական կենտրոնի գնահատականով՝ կորոնավիրուսի նոր տեսակի տարածման հետեւանքով համաշխարհային ՀՆԱ-ի կորուստները 2020թ. կարող են կազմել $1,1 տրլն:

Ինչպես գրում է RBC-ն, այսպիսի վնասը կնշանակի համաշխարհային ՀՆԱ-ի մակարդակի իջեցում 1,3%-ով:

Oxford Economics-ի զեկույցում նշվում է, որ կանխատեսումը կիրականանա այն դեպքում, եթե կորոնավիրուսի նոր տեսակով պայմանավորված թոքաբորբի բռնկումը վերաճի գլոբալ պանդեմիայի:

Այն դեպքում, եթե պանդեմիայի սահմանները սահմանափակվեն միայն Ասիայով, ապա համաշխարհային ՀՆԱ-ի անկումը կկազմի $0,4 տրլն:

«Մեր սցենարները ենթադրում են համաշխարհային ՀՆԱ-ի անկում՝ սպառման նվազման, ինչպես նաեւ զբոսաշրջության եւ ճանապարհորդության ոլորտում կորուստների հետեւանքով»,- ասված է զեկույցում:  

Oxford Economics-ի տվյալներով՝ 2020թ. վիրուսի տարածման արդյունքում Չինաստանի ՀՆԱ-ի աճը կդանդաղի 6%-ից մինչեւ 5,4%:
Դիտում՝ 5630

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW