2019-ին միջին ամսական անվանական աշխատավարձը հանրապետությունում կազմել է 182 673 դրամ: Այս մասին են վկայում ՀՀ Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները: Դիտարկվող ժամանակաշրջանում գրանցվել է միջին ամսական անվանական աշխատավարձի (5,8%) աճի միտում՝ 1,4% գրանցված գնաճի նկատմամբ:2019-ին ՀՆԱ-ի ծավալն ընթացիկ գներով կազմել է 6 551 849.7 մլն դրամ, այդ թվում՝ գյուղատնտեսության ծավալը՝ 761 140 մլն դրամ կամ ՀՆԱ-ում 11,6%:Համախառն ներքին արդյունքի աճը կազմել է 7,6%: 20.02.2020 | 16:10 2019-ին ՀՆԱ-ի աճը կազմել է 7,6% 2019-ին ՀՆԱ-ի 7,6%-ով աճին զուգընթաց արձանագրվել է գյուղատնտեսության 4% անկում:2019-ին սպառողական գների միջին տարեկան աճը կազմել է 1,4%՝ նախորդ տարվա 2,5%-ի դիմաց: Սպառողական գների աճին նպաստել է պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք եւ ծխախոտ)՝ 2,1%, ոչ պարենային ապրանքների 1,5% եւ ծառայությունների՝ 0,5% գնաճը:Աննա Այվազյան Tweet Դիտում՝ 1423