ՀՀ Վիճակագրական կոմիտեի հրապարակած նախնական տվյալների համաձայն՝ 2019-ին Հայաստանի համախառան ներքին արդյունքը 2018-ի համեմատ աճել է 7,6%-ով՝ կազմելով 6551,85 մլրդ դրամ:Արտադրանքի հարկերի (հանած սուբսիդիաները) աճը կազմել է 7,1%, ավելացված արժեքինը (համախառն, հիմնական գներով)՝ 7,7%, ֆինանսական միջնորդության անուղղակիորեն չափվող ծառայություններինը (ՖՄԱՉԾ)՝ 3%: Գյուղատնտեսության, անտառային տնտեսության եւ ձկնորսության ոլորտում արձանագրվել է 4% անկում:Հանքագործական արդյունաբերության եւ բացահանքերի շահագործման ոլորտում երկիրն ունեցել է շուրջ 21,3% աճ:Մշակող արդյունաբերությունում աճը կազմել է 12%, իսկ ահա էլեկտրականության, գազի, գոլորշու եւ լավորակ օդի մատակարարման ոլորտում գրանցվել է 1,3%, իսկ ջրամատակարարման, կոյուղու թափոնների կառավարման եւ վերամշակման ոլորտում ՝11,6% անկում:Շինարարության ոլոտում աճը կազմել է 4,2%, մեծածախ եւ մանրածախ առեւտրի, ավտոմեքենաների եւ մոտոցիկլների նորոգման ոլոտում այն կազմել է 9,3%, փոխադրումների եւ պահեստային տնտեսության ոլորտում՝ 7%, կացության եւ հանրային սննդի կազմակերպման ոլորտում՝ 27,2%, տեղեկատվության եւ կապի ոլորտում՝ 11,1%:Ֆինանսական եւ ապահովագրական գործունեության ոլորտում արձանագրված աճը կազմել է 22%, անշարժ գույքի հետ կապված գործունեությունում ՝5,7%, մասնագիտական, գիտական եւ տեխնիկական գործունեությունում՝ 5,4%, վարչարարական եւ օժանդակ գործունեությունում՝ 8,4%:Պետական կառավարման եւ պաշտպանության, պարտադիր սոցիալական ապահովագրության ոլորտում աճի ցուցանիշը կազմել է 9,7%, առողջապահության եւ բնակչության սոցիալական սպասարկման ոլորտում՝ 9,8%, մշակույթի, զվարճությունների եւ հանգիստի ոլորտում՝ 10%, սպասարկման այլ ծառայությունների ոլորտում 1,6%:Կրթության ոլորտում արձանագրվել է անկում՝ 0,3%:Banks.am-ը նշում է, որ 7,6% ՀՆԱ-ի աճը 2008-ից ի վեր արձանագրված ամենաբարձր ցուցանիշն է:Աննա Այվազյան Tweet Դիտում՝ 3452