ՎԶԵԲ-ի հետ համագործակցությունը «սերմանում է ճիշտ բիզնես մշակույթ»

07.02.2020 | 15:29 Գլխավոր էջ / Նորություններ /
#Մհեր Գրիգորյան #Պիեր Հեյլբրոնն #ՎԶԵԲ
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն այսօր նշել է, որ Հայաստանում չկա կարեւոր մի ոլորտ, որտեղ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) հետ համագործակցություն չի ծավալվել:


ՎԶԵԲ փոխնախագահ Պիեր Հեյլբրոնի ղեկավարած պատվիրակության հետ հանդիպմանը փոխվարչապետը կարեւորել է մասնավոր հատվածում ՎԶԵԲ ակտիվությունը, ինչը սերմանում է Հայաստանում ճիշտ բիզնես մշակույթ:


Փոխվարչապետը որպես առաջնահերթություն առանձնացրել է ՎԶԵԲ ծրագրերի կարեւորությունը հետեւյալ ուղղություններով՝ կապիտալի շուկայի զարգացում, էներգախնայողության եւ այլընտրանքային էներգիայի զարգացում եւ ՓՄՁ ոլորտի զարգացում:


Պիեր Հեյլբրոնը նշել է համատեղ իրականացվելիք ծրագրերի արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ քայլերը եւ հույս հայտնել, որ մասնավորապես՝ ենթակառուցվածքների զարգացման ոլորտում նախանշված ծրագրերը կնպաստեն կառավարության բարեփոխումների իրականացմանը:
Դիտում՝ 2083

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW