Հայաստանի գրավչությունները ներկայացվում են Adventur ցուցահանդեսում

24.01.2020 | 17:31 Գլխավոր էջ / Նորություններ /
#«Տուրիզմ Արմենիա» #Wizz Air
«Տուրիզմ Արմենիա» ասոցիացիան տեղեկացնում է, որ Wizz Air բյուջետային ավիաընկերության՝ Երեւան-Վիլնյուս ուղիղ չվերթի մասին հայտարարությունից հետո կտրուկ աճել է զբոսաշրջիկների եւ տուրիստական ընկերությունների հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ։


Այդ պահանջարկին ընդառաջ, լիտվական Kelionės į Kaukazą նորաստեղծ ընկերության նախաձեռնությամբ եւ «Տուրիզմ Արմենիա» ասոցիացիայի հետ համագործակցությամբ, հունվարի 24-26-ին Հայաստանի զբոսաշրջային գրավչությունները ներկայացված են Բալթյան երկրների ամենախոշոր մասնագիտացված Adventur ցուցահանդեսում։


Ասոցիացիայում նշել են, որ Հայաստանը պատշաճ ներկայացնելու համար գործնական մասնակցություն են ունեցել նաեւ ասոցիացիայի անդամ 3 խոշոր ընկերությունները՝ «Արմենիա հոլիդեյզ (Էլիտար)», «Վիզավի» եւ «Արմենիա Թռեվլ»։
Դիտում՝ 2708

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW