Զբոսաշրջիկների լուրջ հոսքեր ենք ակնկալում, ասել է Տաթեւիկ Ռեւազյանը

13.01.2020 | 14:17 Գլխավոր էջ / Նորություններ /
#Տաթեւիկ Ռեւազյան #ՀՀ Քաղաքացիական ավիացիա
ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթեւիկ Ռեւազյանն այսօր հայտարարել է, որ նոր ուղղությունների համար որոշվել է հանել օդի տուրքը:

«Եթե մինչ օրս դեպի Եվրոպա ունեցել ենք 6-7 չվերթ, ապա այս փոփոխությունից հետո ունենալու ենք 16-17 չվերթ»,- լրագրողների հետ հանդիպմանն ասել է նա:

Տաթեւիկ Ռեւազյանը շեշտել է, որ 2020-ին շատ լուրջ հոսքեր են ակնկալվում։

«Շատ լավ կլինի, որպեսզի մենք էլ՝ որպես ՀՀ քաղաքացիներ, կարողանանք Եվրոպա այցելել ուղիղ չվերթներով, ավելի հարմար ժամերով եւ ցածր գներով։ Հուսով ենք, որ այս տարի զբոսաշրջիկների մեծ հոսք կուղղվի Հայաստան, ինչն էլ կստեղծի հազարավոր աշխատատեղեր, տնտեսությունը կզարգանա»,- նկատել է Քաղավիացիայի կոմիտեի նախագահը:


Տաթեւիկ Ռեւազյանը տեղեկացրել է նաեւ, որ Իտալիայում կարգավարների սկսած գործադուլի պատճառով Ryanair-ի վաղվա թռիչների հետ կապված սպասվում են ուշացումներ:

«Դա Ryanair-ի մեղքը չէ։ Այսօրվա ընթացքում ավելի պարզ կլինի՝ ինչ է դա նշանակելու Հայաստանի համար։ Ես կապ եմ հաստատել ավիաընկերության ղեկավարության հետ։ Սկզբում Հայաստանը մտցրել էին չեղարկումների ցուցակի մեջ, բայց այժմ հանել են»,- նշել է Քաղավիացիայի կոմիտեի նախագահը:
Դիտում՝ 2919
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW