ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ 2020 թվականը պատշաճ ժամանակ է՝ տարածքային զարգացման ավելի թիրախային հարցեր լուծելու համար: «Ե՛վ 2018, եւ՛ 2019 թվականների արդյունքներով կարող ենք արձանագրել, որ սուբվենցիոն համակարգն այդ թեման զարգացնելու հիմնական շարժիչ ուժը պետք է դառնա: Արդեն երկրորդ տարին է, որ մենք պետական բյուջեից 10 մլրդ դրամ հատկացնում ենք սուբվենցիոն ծրագրերի համար: Ես այսօր ստացա տեղեկանք, որ ընդհանուր 16 մլրդ դրամի սուբվենցիոն ծրագրեր ենք իրականացրել մարզերում, եւ դեռեւս համայնքները չեն կարողանում տարեկան այդ 10 մլրդ դրամն իրացնել ամբողջ ծավալով»,- մարզպետների մասնակցությամբ խորհրդակցության ժամանակ ասել է նա:Նրա խոսքով՝ սուբվենցիոն ծրագրեր առավել հաջող իրականացնում են խոշորացված համայնքները, որտեղ կա դրամական միջոցների որոշակի կենտրոնացվածություն.«Այս տարի մենք սուբվենցիոն ծրագրի մեջ եւս մի կարեւոր բաղադրիչ ենք մտցրել՝ երրորդ կողմը նույնպես հնարավորություն ունի մասնակցել սուբվենցիոն ծրագրերին. դա մասնավոր հատվածն է, բարերարներն են, այն մարդիկ, ովքեր ուզում են մասնակցել համայնքի զարգացմանը»: 03.12.2019 | 15:14 Էներգախնայող դռներ՝ Սպիտակի եւ Վայքի բազմաբնակարան շենքերում Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը սուբվենցիոն ծրագրերի հետ կապված հիմնական խնդիրներից նշել է նախագծերի որակը, կատարողների որակական պատրաստվածությունը: Նախարարը նաեւ հավելել է, որ այս տարի ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հետ համագործակցության շրջանակում նախատեսվում է մարզերում մոտ 9 մլն դոլարին համարժեք էներգախնայող համակարգերի ներդրում: Tweet Դիտում՝ 1158