Այս աշխարհը չի լինելու գործարանների երկիր, ասել է ՀՀ նախագահը

22.01.2020 | 10:36 Գլխավոր էջ / Նորություններ /
#Արմեն Սարգսյան #Դավոս
Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում ասել է, որ պետք է զուգահեռաբար զարգացնել բոլոր ոլորտները՝ զբոսաշրջությունը, մշակույթը, պետք է արտադրել եւ վաճառել ամեն ինչ։

«Մենք մուտք ենք գործում նոր աշխարհ, եւ ես չեմ վախենում այդ փաստից: Կարծում եմ՝ այն արագությունը, որ մենք ունենալու ենք, կհանգեցնի նրան, որ չորրորդ արդյունաբերական հեղափոխությունը կլինի վերջինը, քանի որ այն շատ արագ տեղի կունենա: Չորրորդը, հինգերորդը, վեցերորդը կլինի մեր էվոլյուցիան, հեղափոխությունը, քանի որ մենք ապրելու ենք այս նոր աշխարհում եւ պետք է սկսենք ստանդարտներից դուրս մտածել»,- նշել է նախագահը «Հավասարակշռելով ներքին եւ գլոբալ անհավասարությունը» թեմայով քննարկման ժամանակ:


Արմեն Սարգսյանի խոսքով՝ այս ամենի հիմքում պետք է լինեն նոր տեխնոլոգիաները, արհեստական բանականությունը:

«Ես շատ լավատես եմ: Այս աշխարհն ամբողջովին տարբեր է լինելու, այն չի լինելու գործարանների երկիր, այլ երիտասարդների աշխարհ է լինելու»:
Դիտում՝ 1511
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW