ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրել է 2019 թվականի պետական բյուջեի հարկային եկամուտների կատարման հաշվետվությունը:Banks.am-ն առանձնացրել է հաշվետվության առավել կարեւոր կետերը:Հարկային եկամուտների փաստացի կատարողականը2019-ի պետական բյուջեի հիմքում դրված է եղել 6 տրլն 756 մլրդ դրամ համախառն ներքին արդյունքի ցուցանիշ, որի 20,75%-ը կամ 1 տրլն 401 մլրդ 900 մլն դրամը ծրագրավորվել է որպես հարկային եկամուտ: «Սա նշանակում է, որ ծրագրավորվել էր հավաքագրել 1 տրլն 401 մլրդ 900 մլն դրամ հարկային եկամուտներ, բայց փաստացի կատարողականը 1 տրլն 464 մլրդ 300 մլն է: Այսինքն՝ 2019-ին փաստացի հավաքագրվել է 62,4 մլրդ դրամով ավելի հարկ»,- հայտնել է ՊԵԿ նախագահը: 25.12.2019 | 10:40 Առաջին ձեռքից. 2019-ը ՊԵԿ-ի համար ԱԱՀ հին դեբետային պարտքի վերադարձԴավիթ Անանյանը հիշեցրել է հարկ վճարողների հանդեպ նախկին ժամանակաշրջանում գոյացրած ԱԱՀ հին դեբետային պարտքի վերադարձի գործընթացի մասին: 12.09.2019 | 13:20 56 մլրդ դրամ ԱԱՀ-ի պարտք կվերադարձվի հարկ վճարողներին «Օգոստոսի 1-ի դրությամբ դրանք կազմել են 56,4 մլրդ դրամ: Հոկտեմբերից մեկնարկած վերադարձի արդյունքում հարկ վճարողներին մինչեւ դեկտեմբերի 31-ը կարողացել ենք վերադարձնել 42,8 մլրդ դրամ»,- հայտնել է ՊԵԿ նախագահը:Նրա խոսքով՝ 2020-ի հունվարի 1-ի դրությամբ հարկ վճարողների հանդեպ պարտքը կազմում է 11,3 մլրդ դրամ, որից շուրջ 6 մլրդ-ը ուսումնասիրությունների եւ ստուգումների արդյունքում հաստատվել է որպես վերադարձման ոչ ենթակա: Իսկ 2-3 դեպքով հարկ վճարողների նախկին վարքագծին տրվելու է քրեաիրավական գնահատական:Վերադարձված ընդհանուր հարկերն ու հայտարարագրած պարտավորություններըԸնդհանուր առմամբ, 2019-ի ընթացքում հարկ վճարողներին վերադարձվել է 170,4 մլրդ դրամի հարկ:Հարկ վճարողները, ՊԵԿ-ի օժանդակությամբ, հայտարարագրել են 1 տրլն 650 մլրդ դրամի պարտավորություն: Իսկ 2018-ին փաստացի կատարողականի ցուցանիշը կազմել է 1 տրլն 258 մլրդ 100 մլն դրամ: Հարկատուները հայտարարագրել են 1 տրլն 464 մլրդ դրամ, ինչը հնարավորություն է տվել 2018-ին մարել 111 մլրդ գերավճարների պարտքերը եւ վերադարձնել 94.8 մլրդ դրամի ԱԱՀ, եկամտային եւ ակցիզային հարկեր:Վերին Լարսում մաքսային կցորդի նշանակումը«Լարսի անցակետում մեր ներկայացուցչի թեկնածությունը ներկայացվել է կառավարություն: Կարծիքներն ու տեսակետներն ենք հիմա հավաքում»,- ասել է ՊԵԿ ղեկավարը:Կցորդի նշանակումը նախատեսվում է այս ամիս: 12.12.2019 | 13:11 Հայաստանը Վերին Լարսում մաքսային կցորդ կունենա Սահմանային կետերով մեքենաների ներմուծում2019-ի ընթացքում մաքսային ձեւակերպում է ստացել 189 019 մեքենա՝ 2018-ի 64 000 մեքենայի համեմատ:Ավտոմեքենաների ներկրման հետ կապված գանձումները կազմել են շուրջ 95 մլրդ դրամ կամ 58 մլրդ դրամով ավելի՝ նախորդ տարվա համեմատ:«Ընդդիմախոսներն ասում են, որ ավտոմեքենաների աննախադեպ ներհոսք չենք ունենալու 2020-ի ընթացքում, ինչո՞վ եք պատրաստվում ապահովել բյուջետային մուտքերի գծով ծրագրավորված ցուցանիշները: Մենք նախկին պարտքերը մարելու ճանապարհով գնալով՝ 170 մլրդ դրամ վերադարձնելով հարկատուներին, չեզոքացրել ենք ժամանակավոր էֆեկտ ունեցող եկամուտների ազդեցությունը հաջորդ տարիների նկատմամբ»,- հավելել է Դավիթ Անանյանը: Tweet Դիտում՝ 1854