ՏՀԶԿ-ն Հայաստանի հետ «հաջող համագործակցություն» է ձեւավորել

17.12.2019 | 15:33 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՏՀԶԿ #Մհեր Գրիգորյան #Լյուդգեր Շուկնեխտ
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կարեւորել է Տնտեսական համագործակցության զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) հետ տարբեր հարթակներում ձեւավորված կառուցողական համագործակցությունը:

ՏՀԶԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Լյուդգեր Շուկնեխտի հետ այսօրվա հանդիպմանը փոխվարչապետը ներկայացրել է հարկային վարչարարության եւ բիզնես միջավայրի բարելավման ուղղությամբ իրականացվող եւ առաջիկայում իրականացվելիք բարեփոխումները:

Լյուդգեր Շուկնեխտն ընդգծել է, որ Հայաստանի հետ ձեւավորվել է հաջող համագործակցություն եւ ՏՀԶԿ-ի համար ակնհայտ են կառավարության՝ երկրի զարգացմանը միտված քայլերը:

Զրուցակիցները կարեւորել են այս տարի փետրվարին ՏՀԶԿ BEPS (հարկման բազայի քայքայման եւ շահույթի տեղափոխման) ներառական հարթակին Հայաստանի անդամակցությունը:

Փոխվարչապետը նշել է, որ կառավարությունն այն նաեւ որպես միջոցառում ներառել է ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ճանապարհային քարտեզում:
Դիտում՝ 1582

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW