Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկն ու «Հայաստան» համահայկական հիմնադրամը վերակնքել են 2012-ին ստորագրված պայմանագիրը եւ Visa «ԲԱՐԵՐԱՐ» քարտի միջոցով կընդլայնեն կուտակվող ֆոնդի օգնությամբ համատեղ իրականացվող բարեգործական ծրագրերը։ Banks.am-ը Q&A խորագրում ներկայացնում է, թե ինչ պայմաններով է գործում Visa «ԲԱՐԵՐԱՐ» քարտը, ինչ հնարավորություններ է տալիս օգտվողներին եւ ինչպես է կատարվում բարեգործությունը։1. Ի՞նչ ճանապարհ է անցել Հայաստանում միակ բարեգործական բանկային քարտը։ 2012-ից Visa «ԲԱՐԵՐԱՐ» քարտի շնորհիվ բանկն աջակցել է Հայաստանի մանկատների երեխաների առօրյան եւ ապագան ավելի բարեկեցիկ ու հագեցած դարձնելու գործին: ««Հայաստան» համահայկական հիմնադրամի եւ մեր համագործակցությունը նոր մակարդակի է բարձրանում. արդյունքում կկարողանանք ոչ միայն աջակցել երեխաներին, այլեւ կիրականացնենք ծրագրեր, որոնց շահառուները կդառնան նաեւ հասարակության ավելի լայն շերտերը: Այս ծրագրերը կյանքի են կոչվում նաեւ Visa «ԲԱՐԵՐԱՐ»-ի շուրջ 62 հազ. քարտատերերի շնորհիվ։ Նրանց կողմից կատարված անկանխիկ գործարքները մեզ հնարավորություն են ընձեռում իրականացնել ծրագրեր, որոնք դրական փոփոխություններ են մտցնում մեր հայրենակիցների կյանքում»,- ասել է Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը:2. Ինչպե՞ս է բանկը կատարում հանգանակությունները։- Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը սեփական, ինչպես նաեւ Visa «ԲԱՐԵՐԱՐ» քարտերով բանկի ստացած միջոցներից գումար է փոխանցում «Հայաստան» համահայկական hիմնադրամի հատուկ հաշվեհամարին, որի շնորհիվ բանկը եւ հիմնադրամն իրականացնում են բարեգործական ծրագրեր:- Կատարվում է նաեւ ամենամսյա նվիրատվություն՝ քարտապանի հանձնարարությամբ եւ նրա կողմից նշված գումարի չափով։3. Որքա՞ն են կազմում բանկի կողմից կատարվող փոխանցումները բարեգործական ֆոնդին։Բանկը, hիմնադրամի հետ կնքված պայմանագրի համաձայն, hիմնադրամի օգտին է փոխանցում՝ քարտով առեւտրի եւ սպասարկման կետերում կատարված յուրաքանչյուր վճարային գործառնության 0,3%-ը,քարտային հաշվի սպասարկման միջնորդավճարի 50%-ը (եթե քարտը սպասարկվում է վճարովի հիմունքներով),քարտապանի կողմից բանկին տրված հանձնարարականով՝ քարտի «Բարեգործական ֆոնդին» փոխանցման ենթակա գումարները:4. Ի՞նչ պարբերականությամբ է բանկը կատարում «Բարեգործական ֆոնդին» փոխանցումները։ Քարտով առեւտրի եւ սպասարկման կետերում կատարված յուրաքանչյուր վճարային գործառնության հավաքագրված գումարները բանկը փոխանցում է ամսական պարբերականությամբ։Քարտապանի կողմից «Բարեգործական ֆոնդին» փոխանցումներ անելու բանկին տրված հանձնարարականը կատարվում է, եթե քարտապանի հաշվին տվյալ ամսվա առաջինից մինչեւ 20-րդ օրերի ընթացքում դրամական միջոցներ կան:5. Ինչպե՞ս են տնօրինվում «Բարեգործական ֆոնդի» միջոցները։«Բարեգործական ֆոնդի» միջոցներն Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի եւ «Հայաստան» համահայկական հիմնադրամի համատեղ որոշմամբ ուղղվում են Հայաստանում տարբեր բարեգործական ծրագրերի իրականացմանը։6. Որքա՞ն են կազմում Visa «ԲԱՐԵՐԱՐ» քարտի տրամադրման եւ սպասարկման սակագները։Քարտային հաշվի սպասարկման միջնորդավճարն ամսական կազմում է 500 դրամ։ Քարտային հաշվի դրական մնացորդի դիմաց տարեկան տոկոսադրույք չի հաշվարկվում։ Հաշվի արժույթը կարող է լինել ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար կամ եվրո, իսկ գործողության ժամկետը 3 տարի է։ Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի բանկոմատներում օրական մինչեւ 1 մլն դրամը կանխիկացվում է 0%, 1 մլն դրամից ավելի՝ 0,5% միջնորդավճարով։ Արտարժութային քարտերի համար կանխիկացման միջնորդավճարը 0,5% է։ «Արմենիան Քարդ» համակարգի անդամ բանկերի բանկոմատներում կանխիկացման համար միջնորդավճարը 1% է, Հայաստանում այլ բանկերի բանկոմատներում՝ 1%, արտերկրում՝ 1%, նվազագույնը 1,500 դրամ։Պատրաստել է Մարի Թարյանը Tweet Դիտում՝ 5059