Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը եւ «Հայաստան» համահայկական հիմնադրամը նոր թափով շարունակում են 2012-ին մեկնարկած համագործակցությունը: Բանկն ու հիմնադրամը վերակնքել են նախկինում ստորագրված պայմանագիրը, որով նախատեսվում է շարունակել Visa «ԲԱՐԵՐԱՐ» քարտի թողարկումը, ինչպես նաեւ ընդլայնել քարտի միջոցով կուտակվող ֆոնդի օգնությամբ համատեղ իրականացվող բարեգործական ծրագրերի շրջանակը։Համագործակցության շրջանակում Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը սեփական, ինչպես նաեւ Visa «ԲԱՐԵՐԱՐ» քարտերով բանկի ստացած միջոցներից գումար է փոխանցում «Հայաստան» համահայկական hիմնադրամի հատուկ հաշվեհամարին, որի շնորհիվ բանկը եւ հիմնադրամն իրականացնում են բարեգործական ծրագրեր:«Մեր համագործակցության շրջանակում մենք համատեղ ստեղծել ենք Հայաստանում առաջին բարեգործական բանկային քարտը՝ Visa «ԲԱՐԵՐԱՐ»-ը, որի շնորհիվ մենք աջակցեցել ենք Հայաստանի մանկատներում բնակվող երեխաների առօրյան եւ ապագան ավելի բարեկեցիկ եւ հագեցած դարձնելու գործին: Այսօր «Հայաստան» համահայկական հիմնադրամի եւ մեր համագործակցությունը նոր մակարդակի է բարձրանում. արդյունքում կկարողանանք ոչ միայն աջակցել դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին, այլ նաեւ կիրականացնենք ծրագրեր, որոնց շահառուները կդառնան նաեւ հասարակության ավելի լայն շերտերը: Այս ծրագրերը կյանքի են կոչվում նաեւ Visa «ԲԱՐԵՐԱՐ»-ի շուրջ 62 000 քարտատերերի շնորհիվ. շնորհակալ ենք մեր հաճախորդներին։ Նրանց կողմից կատարված անկանխիկ գործարքները մեզ հնարավորություն են ընձեռում իրականացնել ծրագրեր, որոնք դրական փոփոխություններ են մտցնում մեր հայրենակիցների կյանքում: Վստահ ենք, որ համատեղ ուժերով կկարողանանք նպաստել բազմաթիվ կարեւոր ծրագրերի իրականացմանն ու վաղվա օրը դարձնել ավելի լավը»,- նշել է Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը:««Հայաստան» համահայկական հիմնադրամն ուժեղ է իր ցանցով եւ հավատարիմ գործընկերներով։ Շնորհակալ ենք Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկից մշտապես Հիմնադրամի կողքին լինելու եւ մեր առաքելությանը աջակցելու համար։ Միասին կերտում ենք ավելի լավ ապագա ներկա եւ ապագա սերունդների համար՝ նպաստելով Հայաստանի եւ Արցախի կայուն ու համաչափ զարգացմանը։ Շնորհակալություն եմ հայտնում նաեւ մեր աշխարհասփյուռ բարերարներին, ձեր շնորհիվ է, որ մեր ծրագրերը տարեցտարի ավելանում են ի նպաստ մեր երկրի զարգացման»,- ասել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը։Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի եւ «Հայաստան» համահայկական հիմնադրամի համագործակցությունը մեկնարկել է 2012-ին՝ հիմնադրամի 20-ամյակի կապակցությամբ Հայաստանում առաջին անգամ թողարկելով բարեգործական Visa «ԲԱՐԵՐԱՐ» քարտը: Tweet Դիտում՝ 3931