Հայաստանի բանկերի միությունն ու Տնտեսական լրագրողների ակումբն ամփոփել են ֆինանսաբանկային ոլորտը ներկայացնող սեմինարների շարքն ու մասնակից լրագրողներին հավաստագրեր հանձնել:Ապրիլի 13-ից մեկնարկած եւ 11 առանձին սեմինարներից բաղկացած նախաձեռնության շրջանակում դասախոսություններով են հանդես եկել տարբեր բանկերի բարձրաստիճան պաշտոնյաներ, ֆինանսական կազմակերպությունների ղեկավարներ: 15.04.2019 | 15:19 Տնտեսական լրագրողների համար սեմինարների շարք կկազմակերպվի Ներկայացվել են բանկային համակարգը, վերջինիս գործունեության հիմնական սկզբունքներն ու մոդելները, համապատասխան օրենսդրական դաշտի կարգավորումներն ու կանոնակարգումները եւ այլն:«Հայաստանի բանկերի միության խնդիրներից է մեր հանրության համար առավել ընկալելի ու առավել հասկանալի դարձնել բանկային համակարգը, իսկ դա հնարավոր չէ իրագործել առանց մեր հարգարժան լրագրող գործընկերների հետ համագործակցության: Եվ ահա դա էր պատճառը, որ դեռեւս մարտ ամսին կայացած «Բանկ-լրագրող համագործակցություն. ծրագրեր եւ հեռանկարներ» խորագրով կլոր սեղանի ընթացքում մենք հայտարարեցինք այս նախաձեռնության գաղափարի մասին եւ այսօր արդեն ուրախությամբ ազդարարում ենք տնտեսական լրագրողների համար կազմակերպված սեմինարների շարքի ավարտը»,- նշել է Հայաստանի բանկերի միության գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանը:Տնտեսական լրագրողների ակումբի նախագահ Աննա Բաղդասարյանն անդրադարձել է տնտեսական թեմաներ լուսաբանող լրագրողների մասնակցությամբ նմանատիպ սեմինարների կազմակերպման անհրաժեշտություններին ու առանձնահատկություններին, ինչպես նաեւ բանկ-լրագրող շարունակական համագործակցության հեռանկարներին:Սեմինարների շարքին մասնակցած լրագրողներին ու սեմինարավարներին հանձնվել են հավաստագրեր, շնորհակալագրեր եւ հուշանվերներ:Միջոցառմանը մասնակցել են նաեւ Արարատբանկի վարչության նախագահ, գործադիր տնօրեն Աշոտ Օսիպյանը, Արդշինբանկի վարչության անդամ, գործառնական տնօրեն Հարություն Իսպիրյանը, ինչպես նաեւ մի շարք լրագրողներ:Հայաստանի բանկերի միության գործադիր տնօրենը տեղեկացրել է, որ առաջիկայում նոր նախաձեռնության կմեկնարկի ու տարեվերջին կազմակերպվի «Տարվա լավագույն տնտեսական հրապարակում» խորագրով մրցանակաբաշխություն: Tweet Դիտում՝ 2506