Տնտեսական լրագրողների համար սեմինարների շարք կկազմակերպվի

15.04.2019 | 15:19 Գլխավոր էջ / Նորություններ /
#Հայաստանի բանկերի միություն
Հայաստանի բանկերի միության եւ Տնտեսական լրագրողների ակումբի համատեղ նախաձեռնությամբ մեկնարկել է սեմինարների շարք:

Բանկերի միությունում նշել են, որ սեմինարների նպատակն է ֆինանսա-տնտեսական թեմաների լուսաբանման ասպարեզում մասնագիտացած լրագրողներին ներկայացնել ՀՀ բանկային համակարգի գործունեությանն առնչվող տարաբնույթ տեղեկատվական նյութեր եւ վերլուծություններ:

Երկամսյա սեմինարների ընթացքում լրագրողներին հետաքրքրող եւ հանրային կարեւորություն ունեցող տարբեր թեմաների շրջանակում դասախոսություններ կանցկացնեն Հայաստանի բանկային համակարգի բարձրաստիճան ղեկավարներն ու բանկային գործի լավագույն փորձագետները:

Լրագրողների համար նախատեսված առաջին սեմինարը մեկնարկել է Հայաստանի բանկերի միությունում կազմակերպված բացման արարողությամբ:

Տնտեսական թեմաներ լուսաբանող շուրջ 20 լրագրողների համար նախատեսված սեմինարները կազմակերպվելու են յուրաքանչյուր շաբաթ օրը, իսկ ծրագրի ավարտին մասնակիցներին տրամադրվելու են համապատասխան վկայագրեր:
Դիտում՝ 2232

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW